1154 քաղաքացի մասնակցել է Ռոյթեր և Իփսոս կազմակերպությունների սոցհարցումներին. ընտրություններից չորս ամիս առաջ ԱՄՆ-ի ընտրողների 49 տոկոսը պատրաստ է վերընտրելու Բարաք Օբամային, հանրապետական Միթ Ռոմնիին` 43 տոկոսը:
2011-ի նոյեմբերին Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սիլվիո Բեռլուսկոնին, որ քանիցս հայտարարել է քաղաքականություն չվերադառնալու որոշման մասին, 2013 թ. խորհրդարանական ընտրություններում կրկին կարող է առաջադրվել վարչապետ:
Տարեսկզբից մինչ այսօր ՀՀ և ԼՂՀ տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 148 մոնիթորինգային դիտակայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3-բալանոց և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ:
Հայաստանը ցնցված է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահով: Ցնցված ենք բոլորս այն անսիրտ դաժանությունից, որ ցուցաբերեցին մի խումբ հայ տղամարդիկ (՞) hայ զինվորին բուժող, սպայական կոչումով հայ բժշկի, պարզապես մարդու հանդեպ:
Գերմանիայի իշխանությունները կփոխհատուցեն նախկին ԽՍՀՄ տարածքից հոլոքոստը վերապրած 80 հազար հրեաների: Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել այդ նպատակով հատկացնել 245 միլիոն եվրո:
Հունիսի 1-ից սոցիալական քարտերը փոխարինվեցին հանրային ծառայության համարանիշերով, որոնք տրամադրում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Այդ փոփոխությունն ասպարեզ է նետել ի՞նչ անել, ո՞ւմ դիմել և նման այլ հարցեր։ Դրանք պարզաբանելու ակնկալիքով էլ զրուցեցինք ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ։
«Ստատուս քվոն չի կարող համարվել խնդրի լուծման տարբերակ»` ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...