Վստահ կարող եմ ասել, որ Գորիսը կատարելապես զերծ է ողջ հանրապետությունը ժանտախտի պես կրծող սև-սպիտակի ախտից: Մի բացառիկ լավ, իր չքնաղ բնության պես առողջ և ինքնուրույն շրջան էր սկսվել մեզ մոտ, ու այս ամենն ամենևին կապ չուներ Նիկոլի անվան ու նրա հեղաշրջման հետ և, փառք Աստծո, որ չուներ:
Պատկերացրեք՝ երկու հոգի կռվում են, ձեռնամարտի են մտել, դուք, որպես ադեկվատ, խելացի անձնավորություն, ի՞նչ կանեիք: Ճիշտ եք՝ կփորձեիք առանձնացնել, հանգստացնել, չթողնել շարունակել կռվել, փորձել հաշտեցնել և պարզել պատճառները:
Հայաստանի Հանրապետության գիտական համայնքը՝ ի լուր աշխարհի արտահայտելով իր բողոքը, դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները։
«Ազովստալում» շրջափակված զինվորականների կանայք դիմել են Զելենսկուն՝ թեկուզ «երրորդ ուժի» միջամտությամբ փրկելու իրենց ամուսիններին: Որովհետև պաշարվածների վիճակն օրհասական է՝ դեղամիջոցներ չկան, սնունդը սակավ է, վիրակապերի փոխարեն սկոտչ են փաթաթում վերքերին:
Աշխարհաքաղաքական առումով ո՞րն է մեր տեղն այս աշխարհում։ Պետք է հասկանալ՝ մենք Արևմուտքի՞ մաս ենք, թե՞ Արևելքի։ Դա ոչ թե և ոչ այնքան արժեհամակարգային ընտրության խնդիր է, որքան՝ գոյութենական։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...