Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են, որ առավոտյան մահափորձ է իրականացվել անջատականների վերահսկողության տակ գտնվող Գորլովկա քաղաքում գործող ջոկատներից մեկի հրամանատարի դեմ։
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի Հայաստանի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում՝ նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։
Մարիո Դրագիի վարչապետությամբ՝ Իտալիայի նոր կառավարությունը, Կվիրինալի պալատում, նախագահ Սերջիո Մատարելայի ներկայությամբ երդմնակալության արարողությամբ ստանձնել է իշխանությունը՝ փետրվարի 13-ին, Հռոմում:
Ոչ թանկ և արդյունավետ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) բացում են պատերազմ վարելու նոր դարաշրջան: Թուրքիան վարպետացել է այդ տիպի կոնֆլիկտներում, որ ապացուցեց Լեռնային Ղարաբաղում:
Neftegaz.ru մասնագիտացված կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանական Սոկար ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ կարևոր է փոխգործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ, որպեսզի այդ պետություններում արտադրված պատվաստանյութերը մասնակցեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին՝ գրում է radiosputnik.ria.ru կայքը:
Որքան Ռուսաստանը հզորանում է, այնքան ուժգնանում է նրան զսպելու քաղաքականությունը, ռուսական ԶԼՄ գլխավոր խմբագիրների հետ կայացած փակ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...