Վարչապետը նախաձեռնել է հանդիպումներ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ, հիմա այդ հանդիպումն է, Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Իմ դիրքորոշումը չի փոխվել, Փաշինյանը ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցով համատեղ ջանքերը՝ տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառությունը։
Տպավորություն է, որ այս Ազգային ժողովը մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները և իր դերակատարությունն այդ գործընթացում՝ ԱԺ արտահերթ նիստում Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Մամուլի ասուլիսում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ դատական համակարգի նկատմամբ գործադիր քննադատություններին: Նախ նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատարանը պսևդոէլիտայի մաս է: Վարդազարյանը համաձայն չէ այդ գնահատականին:
Վերջին շաբաթներին Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնման պատրաստակամությամբ սնվող թուրքական ԶԼՄ-ների պատմություններն ավելի շատ նման են «գառան մորթի հագած գայլի», գրում է The Jerusalem Post թերթը:
Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 2» գազատարի 2.6 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտվել են՝ հաղորդել է DPA գործակալությունը ՝ հղում անելով Nord Stream 2 AG ընկերությանը: Հունվարի կեսերին կսկսվի խողովակների տեղադրումը Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի զուգահեռ ճյուղերում:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...