28.12.2020|
15:32
Արցախի Պաշտպանության բանակը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել՝ հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ի պատասխան Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի, երկու կողմի զոհերի ու վիրավորների մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների։