-
23.12.2020|
22:06
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հույս ունի «նոր էջ բացել» ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում, և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվել ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից Վաշինգտոնի, այնպես էլ դաշինքի կողմից:
-
23.12.2020|
22:02
Կոմերսանտի պարբերականի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, հոդված է հրապարակել երկրում ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության՝ օր օրի ավելի մեծ թափ ստացող բողոքի ակցիաների մասին:
-
23.12.2020|
22:01
«Հայրենիքի փրկության շարժման» հարյուրավոր համախոհներ, արձագանքելով շարժման առաջնորդների կոչին, դեկտեմբերի 21-ին վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են իրականացրել Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում։
-
23.12.2020|
21:58
Նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե: Կոմիտեից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔԿ հրավերի հիմքում երեկվա իր ելույթն էր: Բացատրություն են պահանջել իրենից:
-
23.12.2020|
21:56
Այլընտրանքային նախագծեր խմբից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին նրանց ուղղված 9 հարց պարունակող նամակ է ուղարկվել: Հարցերը վերաբերում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին:
-
23.12.2020|
21:53
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը նշում է՝ գլխավոր զգացումը, որն ունի այս օրերի ընթացքում, ամոթն է:
-
23.12.2020|
21:51
Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր հանրահավաքի ավարտին հայտարարեցին, որ վաղը` ժամը 10:00-ից, շրջափակելու են կառավարության կենտրոնական շենքի բոլոր մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել և անցկացնել գործադիրի հերթական նիստը:
-
23.12.2020|
21:49
Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով, հայտնում է Քննչական կոմիտեն:
-
23.12.2020|
21:48
ԵՄ-ն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի:
-
23.12.2020|
21:46
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ պնդելով, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, 30 տարի չէին կարողանում լուծել այս խնդիրը։