«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի: «Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Միացիր քո ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։
Ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և, Շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում, լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ռուսական Свободная Пресса-ն վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում նրա նկատմամբ բազմաթիվ բողոքներ կան:
Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ տալով թշնամուն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։
ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների: Հանդիպումը պայմանավորված էր վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց խնդրով:
Արցախի պաշտպանության բանակը հայտարարում է, թե համացանցում շրջանառվող տեսանյութը, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի, իրականությանը չի համապատասխանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, քաղաքացիները այսօր հիշատակի երթ են անցկացնում դեպի Եռաբլուր պանթեոն, երթը սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակից։
«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...