-
18.12.2020|
16:51
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը՝ գրել է ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։
-
18.12.2020|
16:50
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարել է. «ՀՀ-ում իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին հանձնում է նաև այն տարածքները, որոնց մասին որևիցե խոսք չկար նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի մեջ:
-
18.12.2020|
16:49
30 զրահամեքենա և ռազմական բեռնատար թուրքական զորքերի շարասյան կազմում հինգշաբթի շարժվել են Սիրիայի սահմանից դեպի Իդլիբ նահանգի հարավային շրջաններ՝ հայտնում է «El Nashra» պորտալը:
-
18.12.2020|
16:48
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը:
-
18.12.2020|
16:47
ՌԴ-ից մարդասիրական բեռով 15 բեռնատար է ժամանել Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր՝ ընդհանուր 80 տոննա քաշով: ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂՀ բաշխման կետեր. 15 բեռնատար շարժվել է դեպի Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան:
-
18.12.2020|
16:46
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատական և հանրապետական առաջնորդները հայտարարել են, որ Թուրքիայի «սադրիչ պահվածքը» խաթարում է նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
-
18.12.2020|
16:45
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգուշորեն լավատեսություն է առաջացնում՝ РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է ճգնաժամային իրավիճակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օպերատիվ գործունեության ղեկավար Պասկալ Հունդտը:
-
18.12.2020|
16:41
ՌԴ անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Հայաստան ։ Նրան դիմավորել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
-
18.12.2020|
16:40
Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ պայմաններով 200 միլիոն խորանարդ մետր գազ կվաճառի՝ հայտնում են Վրաստանի պաշտոնական աղբյուրները։
-
18.12.2020|
16:40
Հինգշաբթի օրը հարավային շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 36 դի է հայտնաբերվել՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։