Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քառասուն տարի անց

Քառասուն տարի անց
10.04.2012 | 00:00

Մյունխենի «Բավարիայի» ծաղկուն տարիներին համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը` Գերդ Մյուլլերը, ով նաև ներկայացնում էր Գերմանիայի ընտրանին, մեկ մրցաշրջանի ընթացքում (1972-1973 թթ.) խփած գոլերի քանակով կարողացավ նվաճել մի բնագիծ, որն առայսօր մնում է չգերազանցված: Խոսքը նրա խփած վեց տասնյակ գոլերի մասին է:

Ինչպես երևում է, «Բարսելոնի» ֆուտբոլային գերհանճարը նշանառության տակ է առել նաև այս ռեկորդը (ասում ենք` այս, որովհետև ընդամենը թերթի նախորդ համարում էր, որ տեղեկացրինք` մեկ մրցաշրջանի խաղարկության ընթացքում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը Լիոնել Մեսին արդեն հասցրել է տասնչորսի). համենայն դեպս, փաստերն ուղղակի ու անուղղակի խոսում են այդ մասին: «Սարագոսայի» հետ ներքին առաջնության հանդիպման ժամանակ տաղանդավոր այս ֆուտբոլիստը խփեց ընթացիկ մրցաշրջանի իր վաթսուներորդ գոլը և այժմ գերմանացուց հետ է մնում ընդամենը յոթ գնդակով: Հաշվի առնելով Մեսիի ապշեցուցիչ խաղն ու գոլային անհագ ծարավը, ինչպես նաև առջևում սպասվելիք բավական թվով խաղերը, նա ունակ է ոչ միայն կրկնելու, այլև գերազանցելու գերմանացու արդյունքը:

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ