Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
13.10.2009 | 00:00

... թե Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ վաղեմի հրաժարականները և հետո այդ հրաժարականներից հրաժարականները բոլորովին պատահականություն չէին, այլ պայմանավորված էին նրա նկատմամբ միակ հովանավոր ԱՄՆ-ի վարչակազմի վերաբերմունքի փոփոխությամբ։ Լուրեր են շրջանառվում, թե մինչև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, օգոստոսի վերջին, ամերիկյան «համապատասխան աղբյուրները» «Ժառանգության» հիմնադրին տեղյակ են պահել դրանց մասին և պահանջել պաշտպանել արձանագրությունները։ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է, պնդելով, որ իր քաղաքական անցյալը և սփյուռքում ունեցած համարումը թույլ չեն տալիս դա անել, և ավելի լավ է ինքը հրաժարական տա։ Սեպտեմբերի սկզբին Հայաստան գալով` նա, առանց «հովանավորների» հետ համաձայնեցնելու, հրաժարական է տալիս և՛ «Ժառանգությունից», և՛ միաժամանակ վայր դնում պատգամավորական մանդատը։ Դրանից հետո «հովանավորները» անհանգստացած կրկին հրավիրում են նրան ԱՄՆ ու հասկացնում, որ առանց իրենց համաձայնության նման քայլերի դիմել չի կարելի։ Միաժամանակ նրան հասկացնում են, որ դեմ չեն նաև արձանագրություններին ընդդիմացող ուժերի կազմում «իրենց մարդն ունենալու» գաղափարին, և որ «Ժառանգության» հիմնադիրը կարող է հետ վերցնել մանդատն ու զբաղվել իր համար առավել սիրելի ընդդիմադիր գործունեությամբ։

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ