ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 
  • 4 տարի ազատազրկում՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար

    4 տարի ազատազրկում՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար

    31.01.2013| 11:57
    Մեքսիկայի մայրաքաղաքում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 տարի ազատազրկում։ Օրենքը չի վերաբերում միայն բնակչությանը վտանգ սպառնացող, վնասակար, ագրեսիվ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։
  • Ֆեյսբուքի շահույթը նվազել է

    Ֆեյսբուքի շահույթը նվազել է

    31.01.2013| 11:55
    Ֆեյսբուք սոցիալական ցանցի եկամուտները 2012թ. չորրորդ եռամսյակում կտրուկ անկում են ապրել։ Այս փաստը բացատրվում է հետազոտությունների և մշակումների վրա իրականացվող ծախսերի մեծացմամբ։
  • Կոլումբիայում օրինականացնում են սինթետիկ թմրանյութերը

    Կոլումբիայում օրինականացնում են սինթետիկ թմրանյութերը

    30.01.2013| 13:06
    Կոլումբիայի արդարադատության նախարար Ռուտ Ստելա Կորեան հայտարարել է, որ թմրանյութերի մասին նոր օրինագիծը նախատեսում է սինթետիկ թմրամիջոցների օրինականացում։ Կառավարության առաջարկությունը պետք է հավանություն ստանա Կոնգրեսում։
  • Հայաստանում աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները

    Հայաստանում աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները

    29.01.2013| 16:41
    «Հայկական իրականության մեջ աշխատողը ոչ միշտ է կարողանում գործատուի առաջ պաշտպանել իր իրավունքները: Այդ խնդիրը միշտ եղել է և կա: Ցանկացած գործատու աշխատողին ազատելիս պետք է հիմնավորի ազատման պատճառը: Եթե աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, դա նշանակում է, որ մեր աշխատողները աշխատնքային իրավահարաբերություների խնդիրներին ընդհանրապես անտեղյակ են»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասաց Հայաստանի գործարարների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:
  • «Երիտասարդական պալատի փոխարեն ստեղծվել է հանքավայր, և ոչ ոք ձայն չի բարձրացնում»

    «Երիտասարդական պալատի փոխարեն ստեղծվել է հանքավայր, և ոչ ոք ձայն չի բարձրացնում»

    28.01.2013| 15:14
    «2004-ին քանդեցին Երիտասարդական պալատը և այդպես էլ մինչ օրս խոստացված ավելի լավ շինությունը չկառուցեցին: Այդ քանդելու անօրեն պրոցեսը սկսվել է և այդպես էլ շարունակվում է։ Եթե մեկն իր կիսաքանդ տունը որոշում է քանդել, նա քաղաքապետարանից թույլտվություն է խնդրում ոչ միայն քանդելու համար, այլև նախագիծ է ներկայացնում, թե դրա փոխարեն ինչ է կառուցելու։ Երիտասարդական պալատի պահով այդ ամենը չի արվել, ուղղակի ասել են քանդեք` քանդել են»,- լրագրողներին իր մտահոգությունը կիսեց ճարտաարպետը:
  • «Բանակում զոհվածների ծնողները կոչ են անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին»

    «Բանակում զոհվածների ծնողները կոչ են անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին»

    25.01.2013| 16:54
    Այսօր «Ուրբաթ» ակումբում իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողներ Անահիտ Մկրտչյանը, Իրինա Ղազարյանը, Գոհար Սարգսյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Նանա Մուրադյանը և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը: Նրանք կոչ արեցին ձայն չտալ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ Հայաստանում չկա արդարադատություն: Որդեկորույս մայրերը, որոնք չեն հավատում իրենց զավակների պաշտոնական և նախաքննական վարկածների` ինքնասպանության հետ, պատրաստ են բազում ապացույցներ ներկայացնել, սպանությունները ծածկելու, թաքցնելու վերաբերյալ:
  • Հակաբիոտիկների դարաշրջանն ավարտվում է

    Հակաբիոտիկների դարաշրջանն ավարտվում է

    25.01.2013| 13:37
    Փորձագետները նշում են, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների տարածումը քիչ վնասաբեր չէ մարդկության համար, քան կլիմայի գլոբալ տաքացումը և հնարավոր այլ աղետները։
  • «Խուլիգան» դիտահորերը

    «Խուլիգան» դիտահորերը

    25.01.2013| 01:08
    2012-ի ամառը քառանիշ աճ ապահովեց մայրաքաղաքի մայրուղիների, փողոցների և մայթերի համար։ Ասֆալտապատվում էր հնարավորը։ Երբեմն էլ` անհնարինը։ Զորօրինակ, ոգեշունչ մի ասֆալտագործ-վարպետ գրոհով նվաճեց նորատունկ ծառերի բները։ Իհարկե, հաջողվեց կանխել նրա սիրառատ ոտնձգությունները։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Բարոյախոսությունը զուգակցվեց սառնաշունչ գրոհով` երկու շիշ գարեջրով և մեկ սափոր սառը ջրով։ Խոստովանեմ, որ առանց անակնկալի գործը գլուխ չեկավ։
  • Հայացք գյուղի բարձունքից

    Հայացք գյուղի բարձունքից

    23.01.2013| 18:36
    Վերջին ամիսներին ԶԼՄ-ների հիմնական թեման ՀՀ նախագահի ընտրություններն են, բայց միայն տեղեկատվության միջոցները չէ, որ մեկնաբանում են այդ գործընթացը, ամենուր է այդ հարցն արծարծվում, նույնիսկ հասել է հեռավոր մեծ ու փոքր գյուղերի «հրապարակները»։
  • «Թեժ գիծ» կատարած 40 զանգերից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին

    «Թեժ գիծ» կատարած 40 զանգերից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին

    22.01.2013| 15:50
    2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից: