Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 381-ով՝ հասնելով 89813-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ֆրանսիայի իշխանությունները 3.5 հազար պահեստային ոստիկանների են զորակոչել երեկ Նիսում ահաբեկչական հարձակումից հետո: Նիսի կենտրոնում թունիսցի Բրահիմ Աուսաուին հարձակվել է եկեղեցի այցելած հավատացյալների վրա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խստորեն դատապարտել է Նիսում կատարված սարսափելի հարձակումը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համերաշխություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ իսլամիստական ահաբեկչությունն անվանելով «անընդունելի»:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2398-ով՝ հասնելով 87432-ի, գրանցվել է մահվան 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ցավով տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և կադաստրի կոմիտեի որոշ աշխատակիցներ այս ամիս պարգևավճար են ստացել: Հավելյալ գումար ստացողները նախարար, փոխնախարարներ ու որոշ վարչությունների պետեր են եղել:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...