Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրներին, այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են մի շարք ներքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը:
«Եթե դատարանում արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա իմաստ էլ չկա որևէ բան ասելու»,- Մարտի մեկի գործով դատական նիստի ժամանակ ասաց գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 16-ի ասուլիսը Վանաձորում փաստացի բաժանվեց երկու մասի՝ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին ու մնացածը: Հրաժարական, որ հայտնի դարձավ ասուլիսում: Կարճ ժամանակից ԱԱԾ կայքում հայտնվեց Արթուր Վանեցյանի բացատրությունը.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. սեպտեմբերի 9-ի ֆեյսբուքյան իր ուղիղ հաղորդման կամ լայվի ընթացքում հայտարարեց, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։
Հայաստանի համայնքները կարող են զարգանալ միայն այն դեպքում, երբ դրանց ղեկավարներն առաջնորդվում են հանուն հանրային շահի, այլ ոչ թե սոսկ անձնական նեղ հետաքրքրություններն ամեն գնով պաշտպանելու մոլուցքով:
Խնայբանկի տնօրեն Գերման Գրեֆը ելույթ է ունեցել Մոսկվայի ֆինանսական ֆորումում՝ առաջարկելով բարձրացնել ոստիկանների աշխատավարձը 3-4 անգամ, իսկ նրանց թիվը կրճատել: Կրեմլում գաղափարը որակել են «ուշադրության արժանի», բայց Գրեֆի հետ ոչ բոլորն են համաձայն:
«Փաստը» գրում է. «Սևանա լճի պահպանությունը Հայաստանի համար բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր է, որի նպատակը լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումն է։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...