-
16.04.2019|
01:37
Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպը շատերին է վրդովեցրել: Ես, օրինակ, ապշել եմ մտերիմներիս դատողության վրա, թե «վարչապետն ինչ արել, լավ է արել»:
-
16.04.2019|
01:24
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն իրավապահ համակարգի գլխին իսկական փորձանք է դարձել։
-
16.04.2019|
01:20
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջադեպը «հարթած» պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի անմիջական հորդորով է գուցե գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարականի դիմում գրել, առաջին անգամ չէ, որ այս կամ այն խնդրահարույց համայնք է գործուղվում:
-
16.04.2019|
00:59
Ցավալի է, բայց փաստ. առողջական տարբեր խնդիրներ ունեցող ՀՀ հպարտ քաղաքացիները ողողել են հարևան Վրաստանի հիվանդանոցները: Ինչու՞… որովհետև Վրաստանում բուժվելն անհամեմատ էժան է: Իմա` մատչելի: Այսքանը որպես ասելիքիս սկիզբ:
-
16.04.2019|
00:05
Չարշամա Սարե Սալե, Չարշամա Սոր, Այդա Տաուսի Մալակ անուններով հայտնի այս տոնը եզդիները նշում են ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթի օրը` հին տոմարով, որպես Նոր տարի:
-
16.04.2019|
00:04
Չգիտեմ ինչու հիշեցի իրավաբանական ֆակուլտետի իմ համակուրսեցուն: Երբ երջանկահիշատակ Գուլքանյանը մեր խմբի մի բութ ուսանողի ասաց.
-Այ տղա, մի օր կլինի՞, որ դու սովորես դասդ և սեմինարի ժամանակ ելույթ ունենաս:
-
16.04.2019|
00:01
«Իրատես»-ի նախորդ համարում հրապարակված «Պարոն Փաշինյան, պատասխանեք այս հարցերին, ու մեր ժողովուրդը կիմանա՝ դուք գեյ-ակտիվի՞ստ եք, թե՞ ոչ» վերտառությամբ հոդվածում արդեն իսկ անդրադարձել եմ ԱԺ-ում տրանսգենդերի (սեռափոխ անձի) ելույթի ու դրան հաջորդած վեճի առնչությամբ իրեն ուղղված հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին ու փաստերով, մեկ առ մեկ ակներև դարձրել Փաշինյանի խոսքում առկա մանիպուլյացիաները։
-
12.04.2019|
02:44
ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց. «Մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար, դա ազգային անվտանգության խնդիր է»։
-
12.04.2019|
02:31
Անցած տարվա մարտի 2-ին դիմելով «Վեոլիաջուր» ընկերության (այսուհետ՝ ընկերություն) Աշտարակի մասնաճյուղի իրացման բաժին, հայտնել եմ, որ Աշտարակի Գիտավան թաղամասի առաջին շենքի մոտակայքում առկա է խմելու ջրի ապօրինի ջրագիծ, որը վնասված է, և տեղի է ունենում զգալի քանակությամբ ջրի աննպատակ հոսք: Խնդրել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել ջրի կորուստը վերացնելու ուղղությամբ:
-
12.04.2019|
01:27
Դպրոցներում համատարած լարվածության մթնոլորտ է. տնօրեններից սկսած մինչև հավաքարարներ վախենում են, որ ամեն մի բառ ասելուց կամ քայլ անելուց կարող է բողոք հասնել վերադասին, տվյալ դեպքում` նախարարություն։