Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն եկել է Հայաստան, որ հերթական անգամ վստահեցնի` նախորդ ԸՕ-ով էլ կարելի է ընտրություններ անել:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
«Ժողովուրդը» գրում է, որ թեև շարունակում է նվազել բնակչության թվաքանակը, թավշյա հեղափոխությունից հետո նվազել են արտագաղթի ծավալները: Ըստ վիճակագրական կոմիտեի` 2017-ի հունվար-սեպտեմբերին արտագաղթել էր 75015 ՀՀ քաղաքացի, այս տարի՝ 42182 քաղաքացի:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը երիք տարի հետո պատրաստվում է արքայական գահը հանձել իր որդուն՝ արքայազն Չարլզին: Այս մասին գրում է Daily Mirror պարբերականը:
Օրերս Հայաստանի տարբեր մարզերում տեղաց առաջին ձյունը: Իհարկե, ձմեռային պոեզիայի, ձնագնդիի ու սահնակի տեսանկյունից շատ լավ է, էլ չեմ ասում, ձմեռային անվադողերի վաճառքով զբաղվող ընկերությունների:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երկրի ամենազանգվածային միություններից մեկն է, որին վերջին տարիներին անդամակցում են նաև երիտասարդներ: Սա պարտավորեցնում է արհմիություններին լիարժեք պաշտպանել երիտասարդ աշխատողների իրավունքներն ու շահերը, աջակցել նրանց նախաձեռնություններին ու մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը:
Հայաստանի ամենահպարտ ու տոկուն քաղաքը՝ Գյումրին, դարերով ժառանգած մասունքները մինչ օրս էլ պահպանել է. անկեղծ հումոր, քաղաքային ինքնատիպ կոլորիտ, հյութեղ բարբառ: Գյումրեցիների համոզմամբ՝ իրենց բարբառի քաղցրությունից մեղուները նեկտար են հավաքում մեղր սարքելու համար:
Սոցիալական ցանցերում այս օրերին ակտիվորեն գովազդվում է ԱՄՆ մեկնելու համար խաղարկվող գրին-քարտը: Տարատեսակ օգտատերեր առաջարկում են իրենց ծառայությունները՝ նշելով, թե տիրապետում են պահանջվող հարցաթերթիկը լրացնելու ձևերին, նրբություններին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ դատական հայց է ներկայացնում կայքերից մեկի դեմ, որը նրան զրպարտել է։ politik.am կայքը գրել էր, որ փոխվարչապետը մարիխուանա է ծխում։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...