-
04.07.2018|
09:07
Շոգը իր գործն անում է` երեկ գիշերվա միջադեպից հետո ձերբակալվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Բաբայանը: Ոստիկանությունը կեսգիշերն անց սկսել էր նրան որոնել Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ու չէր գտել:
-
04.07.2018|
00:24
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
-
03.07.2018|
18:52
«Լիդիան» ընկերության ներկայացուցիչներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել: Նրանք, անդրադառնալով երեկ կառավարության առջև տեղի ունեցած «Մենք ենք տերը հանքի» ցույցին, ասացին, որ ընկերության կապալառուներն ու աշխատակիցները որոշել են, որ պետք է պաշտպանեն իրենց իրավունքներն ու բողոքեն հանքավայրի ճանապարհը փակած ջերմուկցիների դեմ:
-
03.07.2018|
18:42
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է` տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
-
03.07.2018|
16:25
Ընդամենը շաբաթներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի այն հայտարարությանը, թե բոլոր ապօրինի հարստացածները և, առհասարակ, օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության, ասել էր. «Ամսական 900 հազար դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է:
-
03.07.2018|
16:16
Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:
-
03.07.2018|
14:29
2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:
-
03.07.2018|
12:46
Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի վրա 19 փոքր հէկի գործունեության պատճառով բնությանը և գյուղատնտեսությանը հասցված ու հասցվող վնասի դեմ բողոքելով, տեղի բնակչությունը, ինչպես արդեն հայտնի է, արդեն ավելի քան երկու շաբաթ ստիպված փակել է դեպի Վարդենյաց լեռնանցք տանող ավտոճանապարհը:
-
03.07.2018|
12:42
Ալմաստին հանդիպեցի շատ պատահաբար. կանգառում սպասում էինք ավտոբուսի, հետո իջանք նույն կանգառում: Նա ինձ գրավել էր իր նրբագեղ արտաքինով ու քնքուշ ձայնով, չէի ուզում բաժանվել, շարունակեցինք զրուցելով քայլել: Զգում էի, որ իմ հարցերից հոգին ներքուստ ալեկոծվում է: Առաջարկեցի նստել մոտակա սրճարանում ու պարզապես զրուցել: Չմերժեց:
-
03.07.2018|
12:25
Քաղաքական ուժերը հանդես են գալիս առաջարկներով, որոնք հիմնականում համամասնական՝ բաց կամ փակ ընտրակարգերին և կրկնաքվեարկություններին են վերաբերում, չնայած ընտրական սահուն գործընթաց ապահովելու հարցում պակաս կարևոր չեն նաև այլ հարցեր, որոնց շուրջ «Իրատեսը» զրուցել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ հետ:
/subscribe">Բաժանորդագրվել
ԳործընկերներՀետադարձ կապ