-
22.06.2018|
22:29
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու վերաբերյալ եւ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն:
-
22.06.2018|
18:48
Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում:
Նա իր խոսքում անդրադարձել է երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին։
-
22.06.2018|
10:24
Զարմանալի կապույտ-կարմիր հունիս է։ Անձրևները հորդառատ են, սակայն կարճատև, բայց լիացնում են մեր լճերն ու ջրամբարները։ Կրակավարս արփին դեռ չի այրում, ջերմացնում է, ստիպելով հիշել անցողիկ անձրևներն ու նրանց պարգևած զովը։
-
22.06.2018|
10:01
«Լիդիան» ընկերության՝ «Ամուլսարի» ծրագրի իրագործումն այս օրերին ընդհատումներով փողոց է հանում մի շարք ջերմուկցիների: Վերջիններս չեն ցանկանում, որ իրենց տարածաշրջանում հանք շահագործվի, վտանգվեն էկո և ջրային համակարգերն ու, առհասարակ, բնությունը վնասներ կրի:
-
22.06.2018|
09:58
ԱՊՀ բոլոր երկրներում նշված արժեթղթերի հետգնումը կամ ավարտվել է, կամ դեռ ընթացքի մեջ է, ՀՀ-ում այս հարցը բաց է, չկա որևէ որոշում, մոռացության են տրվել բազմաթիվ մարդկանց կատարած ապահովագրական գումարները:
-
22.06.2018|
02:08
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի «ոչ»-ը չհաստատեցին ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ԱԺ-ն։ Նախարարի հրաժարականը չվավերացրեց վարչապետը, իսկ ԱԺ-ն` վավերացրեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծը։
-
22.06.2018|
02:04
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը կարելի է համարել, ինչը բնական է, և ինչի մասին փաստում են նաև գործընթացները։
-
21.06.2018|
21:15
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները` տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
-
21.06.2018|
21:14
Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հաստատեց լուրը՝ ազատվել է արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից։
-
21.06.2018|
21:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Կառավարության նիստի սկզբին
նա նշեց, որ Թանդիլյանի հետ շարունակելու են համատեղ աշխատանքը։
կատուների հաշվին՝ հարկատուների դեմ