Մանրամասներ են ի հայտ եկել Արգենտինայում ՌԴ դեսպանատան միջոցով կոկաինի տեղափոխման ալիքի վերացման հատուկ օպերացիայի վերաբերյալ, որ հերքում են ՌԴ ԱԳՆ պնդումները, թե թմրանյութերի տեղափոխման համար դիվանագիտական փոստը չի օգտագործվել։
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:
Ադրբեջանի խորհրդարանի նիստում նախագահ Օքթայ Ասադովն ասել է, որ նախատեսվում է փաստաթղթի ստորագրում, որով ներում կշնորհվի բանտարկյալների մեծ մասին: Նա նշել է, որ այդ լիազորությունը պատկանում է երկրի նախագահին:
«Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ սահմանադրական խառնաշփոթի հարցով` հայտնում է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Թվում է, թե հայ հասարակությանը անհնար է զարմացնել հանուն նրա (և նրա երկրի) կյանքի բարենորոգմանը միտված շրջադարձային որոշումներով։ Դրանք հանրահայտ են, և անդրադառնալն աննպատակ է։ Սակայն ծխախոտի օգտագործման սահմանափակմանը միտված օրենքի նախագիծն ուղղակի զավեշտի գլուխգործոց է։
Եվ այնուամենայնիվ հնարամիտ ու զավեշտասեր ժողովուրդ ենք հայերս: Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքամայր Երևանի ավագանու հարթակում, անտարակույս ուրույն տեղ կգրավի իշխանության դեմ մղվող պայքարի ձևամիջոցների մեջ կոյուղու դերի բացահայտման ու հաստատման (կիրառման) ասպարեզում:
911 ծառայության որակի մակարդակը կրկին կբարձրացվի, ինչը բխում է արագ արձագանքման նկատառումներից։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց տեղորոշման համակարգի ներդրման ծրագիրը։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...