-
21.11.2016|
22:40
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին՝ վերջին ամսում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի մասին, հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով:
-
20.11.2016|
20:12
ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների աշխատանքային միգրանտների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սադատ Ասենսեիտովան:
-
20.11.2016|
20:10
Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալը պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:
-
20.11.2016|
20:06
Թուրքիայի Մարդին քաղաքում մեկ օրում ձերբակալվել է քրդամետ դեմոկրատական շրջանների կուսակցության (DBP) 51 անդամ, 20-ի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել` գրում է թուրքական diken.com.tr կայքը:
-
19.11.2016|
23:27
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուրբաթ երեկոյան հարցաքննել են գլխավոր դատախազության քննիչները 2014-ի հունվար-փետրվար ամիսներին Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՈՒկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
-
19.11.2016|
23:26
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը 233 միլիոն 365 հազար դրամ է հատկացրել Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման մաքսային վճարների հատուցման համար:
-
19.11.2016|
10:14
Վերջին 10-15 օրերին Հայաստանում A տիպի H3 ենթատեսակի վիրուսի շտամ է արձանագրվել: Մինչ այդ Հայաստանում գրիպի վիրուս չի բացահայտվել՝ մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
-
18.11.2016|
18:56
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։
-
18.11.2016|
09:22
Վերջերս ինձ մի բիրտ միտք է ցնցահարում-կացնահարում։ Ես էլ հարվում եմ հնամենի խնոցու պես։ Իսկ միտքը բիրտ ահա սա է՝ ի՞նչ նյութից են արդյոք ձուլված մեր փառացունց վերնադասի սիրտն ու հոգին։ Նրանք գիտե՞ն ինչ է գութը։
-
18.11.2016|
00:59
Մինչև տարեվերջ ցմահ և ժամկետային դատապարտյալներին անակնկալ է սպասում։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վաղաժամկետ ազատման մասին օրինագիծը մինչև տարեվերջ կներկայացվի կառավարությանը։