Առողջապահության նախարարության վերջին լայնածավալ ասուլիսից անմիջապես հետո հանրապետությունում էականորեն կրճատվեց վերին շնչուղիների հիվանդությունը, այդ թվում` H1N1 տեսակի գրիպը։
Թեև ընդդիմությունը չընդունեց հանրաքվեի արդյունքները, անգամ որոշեց դիմել ՍԴ, իսկ իշխանությունն էլ կեղծիքների ապացույցներ էր անընդհատ պահանջում, այդուհանդերձ, հանրաքվեից ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը «դաս» չքաղեցին:
Եվրահանձնաժողովը կոչ է արել Քյոլնի դեպքերից հետո բոլոր ներգաղթյալներին չհավասարեցնել հանցագործների հետ և հույս ունի, որ նման դեպքերը չեն կրկնվի՝ հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։
Ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, 199-ը` 0-18 տարեկան։
Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է խուճապի չմատնվել՝ տեղեկացնելով, որ մահվան դեպքերի մեծ մասը ժամանակին բուժում չստանալու հետևանք է: Վարակի դեպքերի մեծ մասը արձանագրվել է Կիևում, Խարկովում, Օդեսայում:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...