-
02.10.2015|
09:58
Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերության սպասարկման տիրույթում հոկտեմբերի 1-ից ներառվել է նաև Նոր Նորք վարչական շրջանը:
-
02.10.2015|
00:31
Հայտնի փաստ է, որ ԱԺ ներկայացված օրինագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է: Սակայն այն, ինչ ներկայացվում է օրենսդիրների դատին, շատ հաճախ բավականին թերի է ու մայր օրենքի դրույթներին հակասող:
-
02.10.2015|
00:29
Արդարադատության նախարարության «ենթակայությամբ» գործող arlis.am կայքը, որն իրավական տեղեկատվական համակարգ է, խիստ անհրաժեշտ էլեկտրոնային լրատու է օրենքով հետաքրքրվողների համար: Ս
-
01.10.2015|
19:09
Գլխավոր դատախազությունը որոշել է ազատ արձակել Սյունիքի մարզպետի որդուն։ Գործով հսկողություն իրականացնող դատախազը բավարարել է Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտե։
-
30.09.2015|
16:02
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով համագումարի մասնակիցներին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման ներկայացուցչական համագումարի անցկացումն Արցախում:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա:
-
30.09.2015|
10:33
Երևանի տոնի համար նախատեսված գումարները գնդակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերին հատկացնելու պահանջին հաջորդում է Աբովյան քաղաքի հիմնադրման օրը համեստ կերպով նշելու պահանջը:
-
29.09.2015|
17:58
Սեպտեմբերի 29-ին ամբողջ Հայաստանն ու Արցախը կարելի էր տեսնել մի վայրում՝ Հյուսիսային պողոտայում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված զբոսաշրջային էքսպոյի ընթացքում 12 տաղավարներում ներկայացված էին բոլոր 10 մարզերի, Երևանի և Արցախի մշակութային առանձնահատկությունները։
-
29.09.2015|
11:34
Փոքրիկ ամերիկուհի Քուին Մեդենը զարմացրել և ուրախացրել է Հռոմի պապին ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Աղջնակի ծնողները դստեր հետ միասին ներկա են գտնվել Հռոմի պապի պատվին կազմակերպված շքերթին, երբ նա անցնելով մեքենայով, օրհնում էր հավատացյալներին:
-
29.09.2015|
11:08
ՈՒշադրության կենտրոնո՞ւմ են արդյոք ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Ի՞նչ խնդիրներ ունեն թշնամու կրակահերթերի անմիջական վտանգի տակ ապրող մեր հայրենակիցները: Մայրաքաղաքային կյանքի «ատրիբուտները», մշակութային, ժամանցային տարատեսակ միջոցառումները հասնո՞ւմ են արդյոք հեռավոր սահմանապահ շրջաններ:
-
29.09.2015|
10:31
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: