-
21.06.2015|
01:52
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երեխաների թունավորման պատճառները, եղանակը։
-
20.06.2015|
10:35
Ազատության հրապարակում «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման վերածվեց նստացույցի։ Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որը 6,93 դրամով բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը։
-
19.06.2015|
21:11
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը՝ կողմ 56, դեմ՝ 38, ձեռնպահ՝ 1 պատգամավոր քվեարկությամբ:
-
19.06.2015|
12:21
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չի փոխում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագհ Ջեյմս ՈՒոռլիքը՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որոշումները երկու նախադեպային գործերով՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»:
-
19.06.2015|
12:19
Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակի համաձայն` հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում՝ ասել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
-
19.06.2015|
12:18
Արքայազն Հարին նշանվել է Կրեսիդա Բոնասի հետ՝ հաղորդում է OK! Magazine ամերիկյան պարբերականը` հղում կատարելով բրիտանական թագավորական ընտանիքին: Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 30-ամյա թոռը 2015-ի մարտին հաշտվել է 26-ամյա Բոնասի հետ` մոտ մեկ տարվա բաժանումից հետո և առաջարկություն է արել Բոնասին:
-
19.06.2015|
12:15
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, մեկնաբանել է Եվրադատարանի որոշումը ԼՂ հակամարտությանն առնչվող երկու գործերով:
-
19.06.2015|
12:14
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով քննչական կոմիտեն արագ ավարտել է նախաքննությունը, սակայն գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ գործը վերադարձնելով ՔԿ-ին:
-
19.06.2015|
12:13
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ 10 դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա կհայտնվի կնոջ կիսադեմ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
-
19.06.2015|
00:12
Կառավարության հունիսի 18-ի նիստում գործադիրը հաստատեց չորս տասնյակից ավելի որոշումներ, որոնցից մեկը վերաբերում է վերջերս Մեղրիում բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով անօթևան ընտանիքներին տանիքով ապահովելու խնդրին։