Ֆրանսիական թերթերի հրատարակիչների «Մամուլի ու պլյուրալիզմի հիմնադրամը» 250 հազար եվրո է հատկացրել, նույնքան կտրամադրի Digital Press Innovation հիմնադրամը:
2014-ին զբոսաշրջիկների թվով ռեկորդակիր է դառնալու Իսպանիան: Հունվարից նոյեմբեր 61,7 մլն զբոսաշրջիկ է այցելել, ինչը 7,2%-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:
Մի քանի հարյուր հազար օտարերկրացիների մուտքը Ռուսաստան հնարավոր է արգելվի 10 տարով՝ երկրում օրինական գտնվելու ժամկետները խախտելու պատճառով՝ հայտարարել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Հազարավոր ֆրանսիացիներ հարգանքի տուրք կմատուցեն «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրությունում ահաբեկչության զոհերին Փարիզում, Նանտում, Բեզանսոնում, Թուլուզում, Ստրասբուրգում, Բորդոյում, Լիոնում և այլ քաղաքներում:
Հարձակման հետևանքով զոհվել են հայտնի պարբերականի 4 ծաղրանկարիչները:
Ահաբեկչություն Ֆրանսիայի դեմ` այսպես է անվանել նախագահ Օլանդը Փարիզի կենտրոնում՝ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ հարձակումը, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարել է, որ «Շառլի Էբդո»-ի արյունահեղությունը հարձակում էր ժողովրդավարական հասարակության և եվրոպական արժեքների վրա:
Հունվարի 6ն Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվում է Սուրբ ծննդյան Պատարագ և կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...