Սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը պատրաստ է ձեռնարկություն հիմնել սահմանամերձ տարածքներում: Գործարարն այդ մասին ասել է Tert.am-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ եթե ինքն արտադրություն է հիմնել պատերազմական գոտում՝ Արցախում, ոչինչ չի խանգարի նույնն անել սահմանամերձ շրջաններում:
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացրել է «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն։
Եթե տուն չունեք և ապրում եք վարձով, առավել ևս բնակվում եք աղետի գոտում, հոգ չէ, կառավարությունը ձեզ անտեր չի թողնի, տուն կտա, իհարկե, եթե դուք... դատախազ եք։
1990-ականներից ի վեր ՀՀ-ում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ բնական համարվող 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցության փոխարեն ՝ 2012-ին այն կազմել է 114 տղա 100 աղջկա դիմաց:
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով ներկայացրեց դրամի արժեզրկման հետ կապված խնդիրները և արժույթի շուկայում տիրող իրավիճակը:
Երեկ Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 188 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել Կահիրեում ոստիկանների նկատմամբ բռնությունների, նրանց մահվան հասցնելու համար։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...