Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի և նրա փոքրաթիվ համախոհների իրականացրած ակցիայից մեկ տարի անց նույն հրապարակում բազմամարդ հանրահավաքներ է հրավիրում ոչիշխանական եռյակը, որի դոմինանտ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել այդ հանրահավաքներից:
ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը, ով զբաղվում է էբոլայի տարածման դեմ պայքարի հարցերով, BBC-ին հաղորդել է, թե կազմակերպությունը դեռևս բավարար ռեսուրսներ չունի հաղթահարելու համար այդ համաճարակը:
Դոնեցկի դպրոցական մարզադաշտում գնդակոծության հետևանքով զոհված անչափահասների մահը վկայում է այն մասին, որ կողմերը խախտում են խաղաղ բնակչության պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 31-ին, Ազատության հրապարակում, Գայ Ֆոքսի միջազգային օրվան նվիրված «Դիմակների երթը», որը նախաձեռնել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները, նոյեմբերի 5-ին ավարտվեց նրանց ձերբակալությամբ:
Անցյալ շաբաթ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին և Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժվեց Apple-ի հիմնադիր, հանգուցյալ ղեկավար Սթիվ Ջոբսի արձանը, որը կանգնեցված էր 2013-ից Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական համալսարանի տեխնոպարկում՝ «Արևմտաեվրոպական ֆինանսական միություն» հոլդինգի նախաձեռնությամբ։ Հոլդինգի մամուլի ծառայությունը հուշարձանի ապամոնտաժումը բացատրում է անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելքի մասին օրենքով։
Այս տարվա առաջին կեսին աճել է կառավարությունների կողմից սոցցանցերի օգտատերերի մասին հարցումների թիվը: BBC-ին այս մասին հաղորդել են Facebook ընկերությունից:
Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի հաջորդ տարվա բյուջետային հատկացումներին առնչվող ԱԺ լսումների ժամանակ փոխնախարար Արեգ Սիմոնյանը տհաճ իրավիճակում հայտնվեց։
Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանը ներկայացրել է քիմիաթերապիայի ծառայության ներկա իրավիճակը Հայաստանում:
Ամերիկյան Cato Institute-ի հրապարակած տվյալներով` Հայաստանը եզրափակում է աշխարհի թշվառ երկրների առաջին տասնյակը: ՈՒսումնասիրության մեջ ներառված են աշխարհի 109 երկրներ:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...