Հունիսի 27-ին Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում կկայանա «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում պատրաստված սոցիալական հոլովակների շնորհանդեսը:
Կառավարությանը չի հետաքրքրում փախստականների վիճակը: Այս մասին այսօր հայտարարել են ադրբեջանահայ փախստականները, ովքեր շուրջ 25 տարի բնակվում են սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ հանրակացարաններում:
«Երևանը մեծ բնակավայր է, քաղաք է, օրինակ, Գյումրին, որտեղ 1600, 1800 թվականի շինություններ կան, միայն հին բաղնիքները պայթեցրին, կոմունիստական շրջանում` եկեղեցիները: Երևանում մեկ-երկու հնություն է մնացել, քանդում են»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 26-ը հռչակել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը միացել է «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային 1993 թվականի հունիսի 9-ին:
Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00: Այդ օրը նախատեսվում է «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» փակ միջոցառումը, որը կհյուրընկալի լուրջ հիվանդություններ ունեցող և սահմանափակ կարողություններով շուրջ 60 երեխաների` իրենց ծնողների (խնամակալներին), քույրերի և եղբայրների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...