ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 
  • Զգուշացեք աշնանային սրացումներից

    Զգուշացեք աշնանային սրացումներից

    25.09.2013| 14:52
    Աշնանը և գարնանը, որպես կանոն, սրվում են որոշ հիվանդություններ, հատկապես սուր-շնչառական վարակներն ու հիպերտոնիկ հիվանդությունները։ Այդ եղանակներին քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն կանխարգելիչ միջոցներին, որպեսզի թույլ չտան բարդացումներ: Թերապևտ Անահիտ Մարգարյանը նշում է, որ անհրաժեշտ է խուսափել վիրուսային վարակների ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումից, հաճախակի օդափոխել փակ տարածությունները: Հիվանդության նշաններ նկատելուն պես ընդունել հակավիրուսային դեղամիջոցներ:
  • Կշարունակվի ազգային-ազատագրական պայքարը

    Կշարունակվի ազգային-ազատագրական պայքարը

    25.09.2013| 14:48
    ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ չի արտահայտվում Մաքսային միությանն անդամակցելուն: Առայժմ միայն այդ բողոքն արտահայտվում է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, որոնք Մաքսային միությանն անդամակցելը դիտում են որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի հանրությունը:
  • Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

    Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

    25.09.2013| 11:54
    Գիտնականները մտավախություն ունեն, որ մարմնի վրա թանաքե նկարչական տոքսինների կիրառումը կարող է անցնել արյան մեջ, կուտակվել մաշկի տակ` թունավորելով օրգանիզմը: Բրիտանացի բժիշկները զգուշացրել են, որ նկարչական տոքսիններով դաջվածքները շատ հաճախ հանգեցնում են քաղցկեղի:
  • Ձևավորվում է բարեգործության մշակույթ

    Ձևավորվում է բարեգործության մշակույթ

    25.09.2013| 11:41
    Վերջերս հաճախակի են կազմակերպվում տարբեր բարեգործական ակցիաներ, որոնք մարդկանց մոտ ձևավորում են կողքինին օգնելու, բարեգործության մշակույթ։ Սեպտեմբերի 7-27-ն անցկացվում է ,Դու միայնակ չեսե բարեգործական նախաձեռնությունը։
  • Ճարտարապետության կոմիտեն՝ որպես վտանգավոր ծուղակ

    Ճարտարապետության կոմիտեն՝ որպես վտանգավոր ծուղակ

    25.09.2013| 11:20
    Վերջերս ստեղծվեց ճարտարապետության պետական կոմիտեն` Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ։ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նորաստեղծ այդ կոմիտեն՝ իր նախագահ Նարեկ Սարգսյանով, իրականում ոչինչ էլ չի տա ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը։
  •  Աշոտ Ահարոնյանի պատասխանը «Իրատես de facto» թերթին

    Աշոտ Ահարոնյանի պատասխանը «Իրատես de facto» թերթին

    24.09.2013| 23:05
    «Իրատես de facto» թերթը հրապարակել է Մարի Բարսեղյան-Խանջյանի հոդվածը՝ մայրաքաղաքի 15-րդ թաղամասում օրենքով արգելված ժամերին կազմակերպվող հրավառությունների վերաբերյալ: Խնդիրն իսկապես մտահոգիչ է, և քաղաքացու մտահոգությունն ու ահազանգը՝ տեղին, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում: Միևնույն ժամանակ, իրավիճակը որոշակի պարզաբանումների կարիք ունի:
  • Աղվան Հովսեփյանը դեռ պետք է

    Աղվան Հովսեփյանը դեռ պետք է

    24.09.2013| 18:12
    Դեռ նոր-նոր էր Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, երբ մամուլը սկսեց ակտիվորեն շրջանառել, թե ինչ նոր պաշտոն է առաջարկելու նրան Սերժ Սարգսյանը: Աղվան Հովսեփյանի ճակատագիրը սկսեց մտահոգել թերթերին, որոնք իրենց առաջին էջերում ծանուցում էին, որ նրան նշանակելու են նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Հիմա էլ ծանուցում են, որ Սերժ Սարգսյանը ծրագրում է բոլոր տեսակի քննչական ծառայությունները միավորել մեկ կառույցի մեջ, որն էլ կգլխավորի նախկին գլխավոր դատախազը:
  • Տ. Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

    Տ. Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

    24.09.2013| 17:29
    «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը կարծում է, որ ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չկա։
  • «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան»

    «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան»

    24.09.2013| 15:58
    Սեպտեմբերի 26-ին՝ Գյումրու «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղի կունենա «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացման արարողությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում: Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտնեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ և «Լրատուն» նախագծի ղեկավար ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
  • ՈՒնենք «A» դասի օմբուդսմեն

    ՈՒնենք «A» դասի օմբուդսմեն

    24.09.2013| 15:55
    Պարզվում է, որ օմբուդսմենների միջազգային համակարգող հանձնաժողովն ուսումնասիրել և եզրակացրել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքներին համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին: Ըստ այդմ էլ՝ օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ ինստիտուտին շնորհել է «A» դասի բարձրագույն կարգավիճակ: