Այս հանդիմանող խոսքերը Քրիստոս ուղղում է այն քաղաքներին, որտեղ չընդունեցին Նրա վարդապետությունը, չնայած այդ քաղաքներում աստվածային մեծ հրաշքներ կատարվեցին:
Եվ իրապես այդ քաղաքներում Քրիստոս քարոզում էր անձամբ Ինքը, որտեղ բազմաթիվ հրաշքներ ու նշաններ գործեց և արեց ամեն ինչ, որ նրանք ապաշխարեն:
«Տեսա նաեւ մի մեծ, սպիտակ գահ եւ նրան, ով նստել էր դրա վրա. նրա ներկայությունից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան. եւ նրանց համար տեղ չգտնվեց: Եւ տեսա մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արվեցին գրքեր. բացվեց նաեւ մի այլ գիրք՝ Կյանքի գիրքը:
«Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է. եւ ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է» (Ա Հովհ.4;7-8):
Հույսը կամուրջ է անցողիկ ու հավիտենական կյանքերի միջև, հավատը՝ բազրիք, ով այդ կամրջով չի անցնում, չի հասնում հավիտենական կյանքին, հույսը հավիտենական կյանքին առաջնորդող կողմնացույց է, հավատը՝ քարտեզ, առանց որոնց Աստծուն չենք տեսնի:
Մեր ժամանակակից դարաշրջանի պատմության այն պահերին, երբ մենք գրեթե ամեն օր լուրեր ենք ստանում պատերազմներում հարյուրավոր ու հազարավոր մարդկային զոհերի մասին, հատկապես համառորեն առաջ են գալիս «հավիտենական» կյանքի և անձի անմահության վերաբերյալ կարևոր հարցեր:
Ինչպես ասում են` աչքը սովորի: Երբ մարդը չի գողանում, չի սպանում, չի օրինազանցում տուգանվելու, դատապարտվելու, ազատազրկվելու վախից միայն, դա արդեն իսկ դիմազրկում է և անէացում: Իսկ սատանայի թագավորությունում այլընտրանք չկա:
«Տերն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, եւ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի: Մեղավորները կրկին դժոխք կընկնեն, նաեւ բոլոր ազգերը, որոնք մոռացան Աստծուն» (Սաղ. 9;17-18):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանին հարվածելու հրաման տալ մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Մերժել է՝ հասկանալով, որ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ նոր պատերազմի մեջ ներքաշելով, հերթական հարվածն է հասցնելու իր և հանրապետականների առանց այն էլ սասանված հեղինակությանը, հետևաբար մեծ ռիսկի տակ է դնելու ընտրություններում հանրապետականների հաղթանակի հնարավորությունը...