-
17.11.2020|
00:01
Հիսուս, բարի Հիսուս`
Քո անունով են բացվում առավոտները.
Լույսի մեջ անթեղված կարոտները,
Քո սուրբ փեշերի մեջ պարուրված,
-
16.11.2020|
23:04
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել, սրբազանն այժմ Երևանում է: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այժմ լուծվում է նրան ԱՄՆ տեղափոխելու հարցը։
-
16.11.2020|
13:06
ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։
-
16.11.2020|
13:00
Ոչ ոք՝ իշխանություն և ընդդիմություն, ոչ մի բարոյական և սահմանադրական իրավունք չունի ձեռք բարձրացնելու ակնարկ կամ խոսք ասելու. փարատեք ձեր մտքի ու սրտի խավարը: Ազգի ընտանիքի մեջ ատելություն և չարություն մի՛ թափեք՝ թշնամությամբ վտանգելով Պետության շինվածքը:
-
16.11.2020|
12:47
Այո, մենք պարտվեցինք մեղքին և այս պատճառով․
մեր պետությունը պարտվեց անհատին,
մեր բանակը պարտվեց զինվորին,
հաշտությունը պարտվեց թշնամությանը։
-
15.11.2020|
22:40
«Մենք 44 օր ապրեցինք հաղթանակի, տագնապի, կորուստների, ձեռքբերումների հովիտում։ Բայց այդ 44 օրերը միայն սահմանված 44 օրեր չեն, դրանք մեր ամբողջ կենսագրւթյան և ամբողջ գոյության մասն են կազմում և արտահայտությունն են»,- քարոզի ժամանակ ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
-
15.11.2020|
22:34
Դադիվանքի զանգերը հետ են բերվել վանական համալիր որոնք մեկ օր առաջ էին իջեցվել։Դադիվանքի վանահայր և Քարվաճառ շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանան հայտնել էր , որ խաչքարերն ու զանգերը տեղափոխվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
-
15.11.2020|
14:26
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
-
14.11.2020|
20:12
Նոյեմբերի 9-13-ը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի հայտարարությունից հետո, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում ՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների այս առանցքային և շատ ցավալի իրավիճակի առնչությամբ:
-
14.11.2020|
20:01
Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում՝ տեղեկացրել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: