-
09.10.2020|
00:03
Փորձության այս ցուրտ առավոտներին,
Հրե ծածկոցդ թող հանդա՜րտ իջնի
Մեր հողի վրա,
ՈՒ հոգիները բալասանելով։
-
09.10.2020|
00:03
Ոչ ոք իրավունք չունի Սուրբ Գիրքը դիտարկելու որպես ցիտատների կամ կենացների ժողովածու: Այն ունի միայն մեկ պատգամ:
-
09.10.2020|
00:02
Զորությունների Տե՛ր Աստված, մինչև ե՞րբ պիտի բարկանաս քո ծառաների աղոթքի վրա։ Մեզ արտասվախառն հացով սնեցիր և անչափ արտասուք խմեցրիր մեզ։ Մեզ դարձրիր նախատինքը մեր հարևանների և ծաղրուծանակը մեր թշնամիների։
-
08.10.2020|
14:29
Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցող եկեղուցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
-
-
06.10.2020|
21:48
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ ժամը 22։00-ից սկսյալ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջ գիշեր և հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիներում փոխեփոխ կատարվելու է աղոթք և սաղմոսերգություն Արցախի ժողովրդի և հայոց բանակի համար։
-
06.10.2020|
00:03
Հայր իմ, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց երկրի բոլոր սահմանները։ Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից։ Աստծո շնորհը, սերն ու հավատքն ու ուժը լինեն մեր կյանքում։ Լինենք միակամ ու միաբան։ Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի։
-
06.10.2020|
00:02
Ձեռներս մոմե ես Քեզ եմ
պարզում,
Հպվելու նորեն սուրբ
գավազանիդ…
Թույլ տուր գեթ մի պահ գավազանը այդ
Հպվի իմ ձեռին:
-
06.10.2020|
00:02
Աստված ըստ էության անիմանալի է մարդու համար, սակայն, այնուամենայնիվ, ադամորդին կարող է որոշ գիտելիք ունենալ Աստծո մասին` այն չափով, որքան Աստված կամենա, և եթե մարդը բավարարի որոշակի պայմանների:
-
06.10.2020|
00:01
Լիառատ աչքով փառավորի՛ր Տիրոջը և նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։ Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ և ընծա մատուցելիս, և ուրախությա՛մբ ընծայիր տասանորդը։