-
15.09.2020|
00:06
Լավ է առողջ և ուժեղ աղքատը, քան հաշմված մարմնով հարուստը։ Լավ է առողջությունն ու առույգությունը, քան ամեն տեսակի ոսկին, և լավ է կարող մարմինը, քան անսպառ հարստությունը։
-
12.09.2020|
15:01
Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ:
-
11.09.2020|
00:14
Հույսը կամուրջ է անցողիկ ու հավիտենական կյանքերի միջև, հավատը՝ բազրիք, ով այդ կամրջով չի անցնում, չի հասնում հավիտենական կյանքին։ Հույսը հավիտենական կյանքին առաջնորդող կողմնացույց է, հավատը՝ քարտեզ, առանց որոնց Աստծուն չենք տեսնի:
-
11.09.2020|
00:11
Աստծո անունով կատարված յուրաքանչյուր բարի գործ նման է մատաղի, և անողի առջև բացվում են Երկնքի դռները:
-
11.09.2020|
00:04
Օգնիր, Տեր իմ, լուծս քաշել
լուռ ու անդուլ,
Մեծ հավատքով,
որ Դու կգաս չորրորդ ժամին
ՈՒ կազատես Քո որբուկին`
Ցավի անտես գալարներից:
-
11.09.2020|
00:04
Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։
-
08.09.2020|
00:03
Արևագալներն այլևս չեն շոյում,
Թող Քո սուրբ կամքը լինի:
Խոնարհում եմ հիվանդ գլուխս
ոտներիդ մոտ,
Փորձում լսել ձայնդ, կամքդ:
-
08.09.2020|
00:02
Ինչպես Աստված աշխարհը ստեղծել է որոշակի օրինաչափություններով, սահմանել է օրենքներ և հաստատել է իշխանություն այդ աշխարհի վրա, այնպես էլ չարը ցանկանում է և փորձում է, մինչև իր մոտալուտ կորուստն ու կործանումը, սեփական աշխարհը ստեղծել, սեփական օրենքները սահմանել իր «արարչության» համար և սեփական իշխանությունը հաստատել իր «արարածների» վրա:
-
08.09.2020|
00:01
Անզիջում հակառակությունը կրակ է բորբոքում, և անզիջում կռիվը արյուն է հեղում։ Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, և եթե նրա վրա թքես, կմարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։ Քսուն և երկերեսանին թող անիծվեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանվեցին։
-
04.09.2020|
00:08
Տե՜ր, ես քո անզոր տատրակն եմ,
Որ ամեն վայրկյան կտուցս մեկնած
Քեզ եմ հոտոտում: