-
17.12.2019|
00:01
Արդարև, այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և արծաթով չեք փրկվելու»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը նախ եգիպտացիների երկիրն իջավ, որպեսզի իբրև նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնությամբ Ասորեստան քշվեց։ Բայց այժմ ինչու՞ եք այստեղ»։
-
13.12.2019|
00:04
Հիսուս, բարի Հիսուս,
Քո անունով են բացվում առավոտները:
Լույսի մեջ անթեղված կարոտները,
Քո սուրբ փեշերի
մեջ պարուրված`
Հաց ու գինի են դառնում:
-
13.12.2019|
00:03
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե. իր երեսը դարձնելով` արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
-
13.12.2019|
00:03
Քրիստոսի վարդապետության ողջ գաղտնիքը տարրալուծված է այս մեկ նախադասության մեջ:
-
12.12.2019|
14:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սահակ Մաշալյանին Պոլսի հայոց պատրիարք ընտրվելու առթիվ. «Շնորհավորում եմ Հայ Եկեղեցու Պոլսո պատմական աթոռին Գերաշնորհ Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի պատրիարքական ընտրության կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն եկեղեցապահպան և հայ համայնքի ամրապնդմանն ուղղված գործունեության մեջ»:
-
12.12.2019|
14:09
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։
-
12.12.2019|
13:45
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:
-
10.12.2019|
00:04
Շամանդաղները կիջնեն թաց հողին,
Այնտեղ անթեղված կարոտի ձայնը երկինք տանելու,
Հավքերը ձյունած ծառերի ճյուղին,
Համրորեն կերգեն երգերը չերգված։
-
10.12.2019|
00:03
Խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
-
06.12.2019|
20:14
Դեկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով, որը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ՝ «Էջմիածին» ամսագրի 75-ամյակի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թ. «Ընտանիքի տարի» հռչակելու շրջանակներում: