-
26.04.2019|
00:08
Ով պատիվ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժեք քար է դնում պարսատիկի մեջ։ Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։
-
24.04.2019|
00:06
7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական խորհրդի հետ 10 տարի տևած անհամաձայնություններից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը ուրախությամբ հայտարարում է, որ Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
-
23.04.2019|
01:20
Երբ ծույլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առյուծ կա, հրապարակում` մարդասպաններ»։ Ինչպես դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրա, այնպես էլ ծույլն է թավալվում իր մահճում։
-
23.04.2019|
01:07
Քրիստոս այս խոսքերն ասաց վերջին ընթրիքի ժամանակ՝ իր մահվան նախօրեին:
Այդ պահին ասվածի մեջ ոչ մի նոր բան չկար: Սիրո պատվիրանը հրեա ժողովրդին տրվել էր դեռ Մովսեսի օրոք՝ Քրիստոսի ծննդից 500 տարի առաջ: Առաքյալները չէին հասկանում, թե ինչու է Քրիստոս խոսում այդ մասին, և դա ի՞նչ նոր պատվիրան էր:
-
23.04.2019|
01:04
Առաջին մարդկանց դրախտային կյանքից մինչև այսօր բազմալեզու ու բազմաբառ մարդկության պատմության ու ամեն մի անհատի կենսագրության առանցքային իրողությունը բնորոշող բառը փրկությունն է:
-
21.04.2019|
22:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
-
21.04.2019|
22:20
Երևանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության պատարագ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ:
-
21.04.2019|
14:19
Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: Տոնը նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման մոտակա կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ը։ Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը։
-
21.04.2019|
14:11
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ. «Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին:
-
20.04.2019|
23:24
Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում Սուրբ Հարության տոնին ընդառաջ: Վաղը Զատիկն է, իսկ այսօր Ավագ շաբաթն է:
Սուրբ Հարության տոնին՝ Զատիկին նախորդող օրը կոչվում է ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: