-
13.11.2018|
00:16
Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից և շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն:
-
13.11.2018|
00:16
Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից և քո արդար բերքից պտու՛ղ հատկացրու նրան, որպեսզի քո շտեմարանները լցվեն առատ ցորենով, և քո հնձաններն ավելի հորդ գինի բխեն։
-
09.11.2018|
02:44
Երբ խոսք է բացվում է հոգեկան առողջությունը վերադարձնելու հնարավորության մասին, դա նշանակում է վերադարձնել այն, ինչով պահպանվում և վերականգնվում է այն, այսինքն, վերադարձ բոլոր առաքինություններին ու դրական բարոյական հատկանիշներին, որոնցով օժտված էր մարդ և, սակայն, կորցրեց:
-
09.11.2018|
00:44
«Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16;9):
-
09.11.2018|
00:12
Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներով հասի՛ր օգնության, ով Դու Գովյալդ բոլոր կանանց մեջ, ծնրադիր խնդրի՛ր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ով ծնողդ Աստծո։
-
09.11.2018|
00:11
Որդինե՛ր, լսեցե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստությունը, քանզի ձեզ բարի պարգևներ պիտի տամ. մի՛ թողեք իմ պատվիրանները, որովհետև ես ևս հնազանդ որդի էի հորս համար և սիրելի էի մորս աչքին։
-
06.11.2018|
00:07
Չկա ճշմարտություն, չկա ողորմություն, և չկա Աստծո ճանաչում երկրի վրա: Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում:
-
06.11.2018|
00:06
Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թե` «Գնա, կգաս` վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ։
-
06.11.2018|
00:06
Մարդուն Եկեղեցուց հեռացնելու ոչ դյուրին ճանապարհին, ի շարս շատ կործանարար գաղափարների, չարը նրան հրամցրեց նաև, այսպես կոչված, ազատ սիրո գաղափարը, կարծես թե սերը կարող է նաև անազատ լինել:
-
06.11.2018|
00:03
Ո՛ղջ լեր, Թագուհի՛, Մա՛յր ողորմության. մեր կյանք, քաղցրություն և հույս, ո՛ղջ լեր: Քեզ ենք աղաղակում Եվայի աքսորյալ որդիներս: