Երևանի պետական համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ՈՒրուգվայի հայոց թեմի առաջնորդ տեր Յակուբ արքեպիսկոպոս Գլնճեանի «Հաւատի եւ բանականութեան հետքերով» և «Մարտին Լութեր: Մի բարեպաշտ վանականի ըմբոստութիւնը» գրքերի շնորհանդեսը: Գրքերը հրատարակվել են «Անահիտ» հրատարակչությունում` Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ:
Օրերս Բելգիայի Մեխելեն քաղաքում օծվեց հայկական խաչքար։ Միջոցառումը բացեց «Արտաշատ» և «Նավասարդ» թերթերի նախկին գլխավոր խմբագիր, «Անի» հայերի միության վարչության անդամ Մարգարիտա Հովհաննիսյանը:
Մարտի 22-ին Բրբանկի Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդարանը կազմակերպել էր Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված երեկո:
Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան քեզ, Տե՛ր։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է «Հովնանյան» դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի և դպրոցի պաշտոնեության ներկայացուցիչների, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին։
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել է Ստամբուլի Հայոց պատրիարքարան` մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված կրոնական արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը:
ՈՒկրաինական միջնորդավորված պատերազմը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մոտենում է իր ավարտին այն տարբերակով, երբ հիմնական հակառակորդներից (ԱՄՆ և Ռուսաստան) ոչ մեկին ձեռք չի տալիս այն շարունակելը, քանի որ խաղաղությունն ավելի շահավետ կարող է լինել, քան պատերազմը շարունակելը...