-
07.10.2016|
00:03
Որդյա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր և քո տվածներին՝ տրտմության խոսքեր։ Մի՞թե ցողը չի զովացնում տոթը. այդպես էլ լավ խոսքն ավելի լավ է, քան նվերը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։ Հիմարն ապերախտությամբ նախատում է, և չարակամ մարդու նվերը արցունք է բերում աչքերին։
-
04.10.2016|
00:11
Քե՛զ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած: Դո՛ւ ես Աստվածն իմ (Սաղմ. 21;10-11):
Աստված, ստեղծելով առաջին մարդկանց, օրհնեց նրանց՝ որպես ընտանիք, և պատվիրեց. «Աճեցե՛ք և բազմացե՛ք և լցրե՛ք Երկիրը և տիրեցե՛ք դրան»:
-
04.10.2016|
00:03
Տերը մարդուն ստեղծեց հողից և դարձյալ նրան վերադարձրեց հողին։ Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ և նրանց իշխանություն տվեց այն ամենի վրա, ինչ կա երկրում։
-
04.10.2016|
00:02
Ցո՛ւյց տուր Քո ծառային, Տե՛ր,
Քո շնորհները՝ գութն ու ողորմությունը,
ինձ տաճա՛ր դարձրու, որ
բնակարան լինեմ
Ամենասուրբ Հոգուդ:
-
03.10.2016|
10:51
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուսով է, որ միջազգային հանրությունը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
-
03.10.2016|
10:43
Հռոմի պապը պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում, որը կառուցվել էր Հովհաննես Պողոս Երկրորդի՝ 2002-ին Ադրբեջան այցից հետո: Ֆրանցիսկոս պապը տարածաշրջանում խաղաղության ու հանդուրժողականության կոչ է արել, հանդիպել երկրի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ։
-
03.10.2016|
10:39
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց պաշտոնական այցը Վրաստան՝ երկու օրում՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1:
-
02.10.2016|
19:31
Հռոմի Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
-
01.10.2016|
19:11
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որին ներկա են գտնվել ընդամենը մի քանի հազար կաթոլիկներ, հաղորդում է Reuters-ը, հավելելով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը որոշել է ծիսակարգին ներկա չգտնվել, չնայած Վատիկանի ակնկալիքներին:
-
01.10.2016|
10:28
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Թբիլիսիում կոչ արեց հարգել միջազգային օրենքն ու ժողովուրդների ինքնիշխանության իրավունքը՝ ենթադրաբար անդրադառնալով Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությանը: