-
25.06.2016|
16:15
Գյումրիի Վարդանանց հրապարակում Պապը Լատինական ծեսով մատուցում է Սուրբ Պատարագ։ Պատարգին հրավիրված են 25 հազար հավատացյալներ՝ Հայաստանից ու արտերկրից։ Հայաստանի ամենամեծ կաթողիկե համայնքը գտնվում է Շիրակի մարզում։
-
25.06.2016|
16:13
Երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գարեգին երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա են եղել Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ:
-
25.06.2016|
16:12
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
-
25.06.2016|
16:00
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
-
24.06.2016|
22:49
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցի ճանապարհին՝ Թուրքիայի օդային տարածքով անցնելիս երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ուղերձ» է հղել:
-
24.06.2016|
22:48
Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հրաշափառի Բարիգալստյան արարողության ընթացքում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
-
24.06.2016|
22:46
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով քվեարկությունը «ժողովրդի կամքն է»: Այսպես է Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան թռիչքի ընթացքում, հայտնում է La Stampa-ն:
-
24.06.2016|
22:45
ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ընդունելությունը, որտեղ նախատեսված էր հանդիպում ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
-
24.06.2016|
22:44
Ի պատիվ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են նաև ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
-
24.06.2016|
16:42
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Alitalia ավիաընկերության ինքնաթիռը, որով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: