Մեքսիկայից Հռոմ վերադառնալիս Ֆրանցիսկոս պապն իր կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփի մասին` նրան «ոչ քրիստոնյա» անվանելով գաղթականների վերաբերյալ տեսակետի համար:
Հույսդ քո ունեցվածքի վրա մի՛ դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։ Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնապաստան և մի՛ ասա, թե՝ «Իմ ունեցվածքը շատ է»։
2016 թ. փետրվարի 12-ի ուշ գիշերին Կուբայում տեղի ունեցավ գրեթե տիեզերական ընդգրկման իրադարձություն. չէ՞ որ համարյա 1000 տարի աշխարհի կաթոլիկների և ուղղափառների հոգևոր առաջնորդները չէին հանդիպել դեմ առ դեմ։
Համահայկական մտածողության ու գործելակերպի մշակումը պիտի նպաստի թե Հայաստանի հզորացմանը, թե մեր ազգի միասնականության ամրապնդմանը և թե ազգային պահանջատիրությանը՝ փետրվարի 13-14-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արժևորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հետ։
Ես չեմ գրում սոցցանցերում երկար տեքստեր, բայց էսօր խախտում եմ այդ "ավանդույթը" ․․․ Եթե Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված եք, ապա հետաքրքրիր կլինի այս վերլուծությունը․
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից առանձին հատվածներ բավական արագ տարածվեցին հայկական տեղեկատվական և սոցիալական մեդիայում...