-
13.05.2016|
21:43
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
-
13.05.2016|
09:56
Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում, հայեցի շնչառությամբ գողտրիկ մի օազիս կա՝ 195-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանը, որտեղ ուսանում են Հայաստանից, աշխարհի հայաշատ տարբեր գաղթօջախներից եկած հայկազուն երեխաներ:
-
13.05.2016|
09:46
Քանի որ հայերս առաջինն էինք, որ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունեցինք ազգովին, իսկ Ավետարանում գրված է. «Ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր կոչել, այլ միայն Սուրբ հոգով», ուրեմն բնական է, որ Հոգեգալստյան ժամանակ մեզնից ոմանք ևս այդ օրը պետք է ներկա լինեին Երուսաղեմում: Իսկ հիմա մանրամասնենք ասվածը:
-
13.05.2016|
00:02
Արձակի՛ր մեղքերիս
կապանքներից, Տե՛ր,
վերստին նորոգի՛ր
մեղքով հնացածիս:
-
13.05.2016|
00:02
Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, և այն, ինչ հզոր է քեզնից, մի՛ քննիր։ Մտքիդ մեջ պահի՛ր այն, ինչ հրամայվեց քեզ, քանզի քեզ պետք չեն գաղտնի բաներ։
-
09.05.2016|
13:29
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:
-
07.05.2016|
12:03
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթօրյա քարոզի ժամանակ ասել է, որ երազում է այնպիսի Եվրոպա տեսնել, որտեղ «ներգաղթյալ լինելը հանցագործություն չէ»՝ նշել է Agence France Presse-ը:
-
07.05.2016|
00:38
Համբարձման տոնը` Ջանգյուլումը, շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 40 օր հետո: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության մամուլի ծառայությունից։
-
06.05.2016|
09:29
Հռոմեական տիրապետության օրոք Կորնթոսը բազմաթիվ առումներով ամբողջ Հունաստանի ամենանշանավոր քաղաքն էր, ինչպես նշվում է Ահարոն Կայայանի «Նոր կտակարանի ընդհանուր ներածություն» գրքում:
-
06.05.2016|
00:04
Բժշկի՛ր, Տե՛ր,
անբուժելի
հիվանդությունս, որ
կարկամյալ դրված եմ...