Հունիսի 25-ին Բեյրութում մահացել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: Հայ կաթողիկե եկեղեցու հաղորդագրության համաձայն՝ պատրիարքը մահացել է այսօր առավոտյան հիվանդանոցում սրտի կաթվածից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը քննադատել է գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար:
Տարբեր գույներով գծագրված աշխարհը լեցուն է զանազան խնդիրներով: Այս աշխարհում չկա մի մարդ, որ զերծ լինի դժվարություններից ու խնդիրներից, ինչպիսի հնարավորություն էլ ունենա կամ հաջողակ լինի: Այդպիսի գոյաբանությունը բնական է համարվում երկրային կյանքի համատեքստում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջը Թուրքիայի Սահմանադրական դատարանից հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը՝ հունիսի 19-ին Փարիզում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը՝ նշելով, որ դատավարական ընթացքը պետք չէ շփոթել դատի բուն նպատակի հետ:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ. «Աստվածաշնորհ կյանքի ընթացքում հոգելույս Քըրք Քրքորյանը հասավ գործունեության մեծ հաջողությունների և հայրենասիրության ու ազգասիրության ոգով իր նյութական կարողությունները նաև ի սպաս դրեց` հանուն Հայաստանի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի ու բարօրության»:
2015-ի հունիսի 10-ից համաշխարհային հանրությունը զարմացած հետևում է՝ ինչպես է փլուզվում ամերիկա-անգլիական քարոզչական միֆը Ռուսաստանի «մեկուսացման», նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «աշխարհից անձնական մեկուսացման» մասին:
Վերջին շրջանում առիթներ ունեցել եմ հրապարակային խոսելու, որ ուկրաինական պատերազմը, այսպես շարունակվելու դեպքում, կարող է տարածվել նաև Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս՝ այլ երկրներում: Այն պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել...