-
22.11.2013|
12:15
Չորեքշաբթի օրը Կատալոնիայի մայրաքաղաքում «Բարսելոնի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին հանձնվեց Մարզական լրագրության եվրոպական ասոցիացիայի (ESM) ամենամյա մրցանակը, որը շնորհվում է ՈՒԵՖԱ-ի կազմում գտնվող երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին:
-
22.11.2013|
12:09
Ազգային հավաքականների մակարդակով այս օրերին կայացան մի շարք ընկերական հանդիպումներ, որոնց մի մասին արժե անդրադառնալ` թեկուզև նկատի ունենալով այն, որ աշխարհի առաջիկա առաջնությունում նրանցից մի քանիսը մրցելու են ուժեղագույնի տիտղոսի համար:
-
22.11.2013|
12:07
Նոյեմբերի 19-ի անցումային պատասխան հանդիպումներով հայտնի դարձան ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնություն մեկնող եվրոպական վերջին չորս թիմերը` Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հորվաթիայի, Հունաստանի ընտրանիները:
-
22.11.2013|
11:17
Հայտնի են դարձել 2014-ին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից հավաքականները, որոնք ընդհանուր թվով երեսուներկուսն են:
-
21.11.2013|
22:58
Աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարում հաղթելու կրկին անսանձ կամք դրսեւորեց Մագնուս Կառլսենը` Վիշվանաթան Անանդին հասցնելով երրորդ մահացու խոցումը:
-
20.11.2013|
11:21
Հինգերորդ ու վեցերորդ տուրերի հաղթանակներից հետո Մագնուս Կառլսենը յուրօրինակ թայմ աուտ է վերցրել, ու սա միանգամայն բնական է, որովհետեւ յուրաքանչյուր ոչ-ոքին փաստացի նրան ավելի ու ավելի է մոտեցնում աշխարհի բաղձալի թագին:
-
19.11.2013|
22:40
«Եվրոպա-2015»-ի խմբայինի շրջանակներում Հայաստանի քսանմեկ տարեկանների ֆուտբոլի հավաքականն այսօր հանդիպեց Բելառուսի իր տարեկիցների հետ ու հաղթեց 1:0 հաշվով:
-
19.11.2013|
11:16
Լեհաստանում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Եզրափակիչ իններորդ տուրում տղամարդկանց մեր ընտրանու մրցակիցը Ադրբեջանի հավաքականն էր, որը, Ֆրանսիայի ընտրանու հետ, մեկ միավորով առաջ էր մեզնից ու միայն ի հաշիվ լրացուցիչ գործակիցների էր գտնվում երկրորդ հորիզոնականում:
-
19.11.2013|
11:15
Երևանում, իր իսկ անունը կրող մարզադպրոցում, կայացավ լեգենդար մարմնամարզիկ, տասնհինգերորդ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը:
-
19.11.2013|
11:13
Կայացան ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական խմբայինի անցումային առաջին հանդիպումները: Ձայն ձայնի տված` հյուրընկալող կողմերն իրավիճակից քամեցին առավելագույնը` երեքական միավոր: Միակ բացառությունն իսլանդացիներն են, ովքեր հորվաթների հետ խաղում բավարարվեցին գոլազուրկ ոչ-ոքիով ու ավելի բարդացրին իրենց ավելի քան անհուսալի վիճակը, թեպետ արդեն իսկ այս փուլ հասնելը նրանց համար միանշանակ մեծ ձեռքբերում էր: Թե ինչու ենք տվյալ պարագայի առնչությամբ խոսում անցյալ ժամանակով, ունի իր շատ պարզ բացատրությունը. բոլոր հեքիաթներն ավարտվում են մանկական տարիքում: