ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 
  • Հերթականում` ոչ-ոքի

    Հերթականում` ոչ-ոքի

    18.11.2013| 15:55
    Ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար Անանդ-Կառլսեն մրցամարտի յոթերորդ պարտիան: Աշխարհի չեմպիոնին նորից չհաջողվեց իրացնել սպիտակ խաղաքարերի առավելությունն ու երեսուներեքերորդ քայլում կնքվեց ոչ-ոքի:
  • Կառլսենը «կատաղել» է

    Կառլսենը «կատաղել» է

    16.11.2013| 18:44
    Չբարարվելով հինգերորդ տուրում սպիտակ խաղաքարերով ունեցած հաջողությամբ` այսօր Մագնուս Կառլսենը ևս մեկ անգամ խոցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ու մրցամարտի հաշիվը դարձրեց սկզբունքորեն կրիտիկական` 4:2:
  • Ոչ-ոքի՝ 3։3, և դեղին քարտ՝ Կարեն Ավագյանին (տեսանյութեր)

    Ոչ-ոքի՝ 3։3, և դեղին քարտ՝ Կարեն Ավագյանին (տեսանյութեր)

    16.11.2013| 15:23
    Ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտվեց այսօր երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև հանդիպումը։ Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։ Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Բաբայանը և ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը։ Ուսանողների թիմը ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
  • Գաբին հաղթանակ բերեց

    Գաբին հաղթանակ բերեց

    16.11.2013| 11:52
    Երեկ Եվրոպայի թիմայինի շրջանակներում ավարտվեց Հայաստան-Ռուսաստան միկրոմրցամարտը: Երեք տախտակների վրա խաղալով ոչ-ոքի` մեր ընտրանին վճռական հարվածը հասցրեց չորրորդում, որտեղ Գաբրիել Սարգսյանը ստիպեց անձնատուր լինել Եվգենի Տոմաշևսկուն ու ապահովեց մեր թիմի հաղթանակն ընդհանուր 2,5:1,5 հաշվով:
  • Մագնուսը բացեց հաշիվը

    Մագնուսը բացեց հաշիվը

    15.11.2013| 20:07
    Շախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարում վերջապես գրանցվեց առաջին հաղթական պարտիան: Երիտասարդ հավակնորդ Մագնուս Կառլսենը հինգերորդում խաղաց չափազանց գեղեցիկ պարտիա ու առաջ անցավ հաշվի մեջ: Այսպիսով` Անանդ-Կառլսեն մրցամարտի հաշիվն է` 3:2:
  • Ֆուտբոլային խաղ՝ պաշտոնյաների և ուսանողների թիմերի միջև

    Ֆուտբոլային խաղ՝ պաշտոնյաների և ուսանողների թիմերի միջև

    15.11.2013| 14:47
    Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12.00, «Դինամո» մարզահամալիրում (Վարդանանց 69) ուժերը կչափեն երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերը։ Ֆուտբոլային հանդիպումը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։
  • Մնաց ութ  վճռորոշ պարտիա

    Մնաց ութ վճռորոշ պարտիա

    15.11.2013| 11:49
    Շախմատի աշխարհի չեմպիոնության համար Անանդ-Կառլսեն մրցամարտի չորրորդ պարտիան էլ ավարտվեց ոչ-ոքի: Արդեն ավելի քան ակնհայտ է, որ մրցամարտն ամբողջությամբ տեղի կունենա, ասել է թե` տասներկու պարտիա, քանզի այս խաղաղ ընթացքը, թեկուզև խորքում փոթորիկներ ունեցող, հիմքերի տեղ չի թողնում ակնկալելու, թե ունեցած երկուսի վրա հաղթողին այնքան պակասություն անող լրացուցիչ 4,5 միավորը ձեռք կբերվի մնացած ութում, որովհետև, ինչպես էլ լինի, կողմերն առնվազն մեկական հաղթական պարտիա կունենան դարակում պահած, և դրանք կլինեն հարվածին հետևելիք հակահարված, թե ի՞նչ առաջնահերթությամբ, դժվար է կանխագուշակելը:
  • Հինգերորդ տուրից հետո

    Հինգերորդ տուրից հետո

    15.11.2013| 11:47
    Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում երեկ Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը հունգար շախմատիստներն էին, իսկ կանանց ընտրանին պայքարեց իսպանուհիների հետ: ՈՒշ երեկոյան ավարտված հանդիպման արդյունքների մասին կարող եք տեղեկանալ մեր կայքէջից: Ավելացնենք միայն, որ հինգերորդ տուրից հետո տղամարդկանց մեր հավաքականը 7 (44,5) միավորով տասներորդ հորիզոնականում է, կանանցը` չորրորդում` 7 (70): Տղամարդկանց մեջ առաջատարը Ֆրանսիայի ընտրանին է, կանանց` ՈՒկրաինայինը:
  • Մեր մեդալային հավակնությունները

    Մեր մեդալային հավակնությունները

    15.11.2013| 11:46
    Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը (15-16 տարեկաններ) արդեն մտնում է մեդալային պայքարի փուլ: ՈՒրախությամբ պիտի նշել, որ մեր տղաներն անմասն չեն այդ պայքարից:
  • Հաղթողը կորոշվի երկու հանդիպման արդյունքով

    Հաղթողը կորոշվի երկու հանդիպման արդյունքով

    15.11.2013| 11:43
    Ահա և վրա հասան ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական դիվիզիոնի խմբային փուլի այն ընտրանիների հանդիպումների օրերը, որոնք բրազիլական եզրափակչին մասնակցության հարցը ճակատագրի կամոք թե հեգնանքով հանձնել էին անցումային խաղերին: Ցյուրիխում կայացած վիճակահանությամբ նոյեմբերի 15-ին ու 19-ին միմյանց հետ կմրցեն ՈՒկրաինա-Ֆրանսիա, Պորտուգալիա-Շվեդիա, Հունաստան-Ռումինիա, Իսլանդիա-Հորվաթիա զույգերը: Այդ զույգերից յուրաքանչյուրին անդրադառնանք առանձին-առանձին: