ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 
  • Մեր տղաների մոտ ակնհայտ առաջընթաց կա

    Մեր տղաների մոտ ակնհայտ առաջընթաց կա

    15.10.2013| 00:25
    Ֆուտբոլի Հայաստանի քսանմեկ տարեկանների ընտրանին ֆրանսիացիներից կրած 4:1 հաշվով պարտությունից հետո զիջեց նաեւ Ղազախստանի ընտրանուն:
  • Հայտնի տասնչորսը

    Հայտնի տասնչորսը

    13.10.2013| 14:34
    Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին ընդառաջ գնալով մեծանում է այն հավաքականների ցանկը, ովքեր 2014-ն երջանկություն են ունենալու վիճարկելու աշխարհի հերթական չեմպիոնի տիտղոսը:
  • Արոնյանը` «Մեծ սաղավարտի» հաղթող

    Արոնյանը` «Մեծ սաղավարտի» հաղթող

    13.10.2013| 14:24
    Բիլբաոյում (Իսպանիա) ավարտված «Մեծ սաղավարտի» եզրափակիչ վեցերորդ խաղարկությունում գերազանց մրցելույթ է ունեցել անվանի հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
  • «Արարատ, հուպ տուր»

    «Արարատ, հուպ տուր»

    12.10.2013| 11:43
    Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղերում առաջին հաղթանակը տոնեց Երևանում` 2:1 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի հավաքականին: Հաջորդ խաղը Նեապոլում է` Իտալիայի հավաքականի հետ:
  • Հաղթեցինք բուլղարացիներին

    Հաղթեցինք բուլղարացիներին

    11.10.2013| 22:05
    Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության խմբային խաղերի շրջանակում Հայաստանի ընտրանին հանդիպեց Բուլղարիայի հավաքականի հետ ու առավելության հասավ 2:1 հաշվով: Մեր տղաներից գոլերը խփել են Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը:
  • Կասպարովի նոր փորձությունը

    Կասպարովի նոր փորձությունը

    11.10.2013| 12:26
    2014 թվականի օգոստոսին տեղի են ունենալու ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները: Հավակնորդները երկուսն են` գործող նախագահ Կիրսան Իլյումժինովն ու աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովը, ովքեր առաջադրվելու իրենց մտադրությունը բարձրաձայնել են օրերս կայացած ՖԻԴԵ-ի կոնգրեսի գլխավոր ասամբլեայում: Դիտարկենք կողմերի հնարավորությունները:
  • Կիսաբաց դռներ

    Կիսաբաց դռներ

    11.10.2013| 12:25
    Այսօր եվրոպական դիվիզիոնում ֆուտբոլի 2014 թ. աշխարհի առաջնություն տանող խմբային նախավերջին խաղերն են: Տեսնենք, թե ո՛ր երկրի ընտրանիներն են լուծել իրենց խնդիրները, որոնք են մոտ կանգնած լուծմանը: Սակայն, մինչ մանրամասներին անցնելը, հիշեցնենք` խմբայիններում միայն առաջին տեղը գրաված հավաքականներն են ուղիղ ճանապարհով հայտնվելու եզրափակիչում, իսկ երկրորդ տեղում հայտնված ինը հավաքականներից լոկ ութն են ստանալու նման հնարավորություն, այն էլ՝ միջանցիկ հանդիպումներում հաղթելուց հետո:
  • Ֆրանսիացիներն ուժեղ էին մեր տղաներից

    Ֆրանսիացիներն ուժեղ էին մեր տղաներից

    11.10.2013| 00:22
    Եվրոպայի քսանմեկ տարեկանների 2015թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հանդիպեց Ֆրանսիայի հավաքականի հետ ու պարտվեց 4:1 հաշվով: Մերոնք հեղինակության գոլը խփել են այն բանից հետո, երբ ֆրանսիացիները հաղթում էին 4:0 հաշվով: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ազնվորեն խոստովանել է, որ պարտության մեջ դեր չի ունեցել եղանակային գործոնը: Պարզապես ֆրանսիացիներն ուժեղ էին մեր տղաներից:
  • Օլիմպիական կրակը սկսեց իր ճամփորդությունը

    Օլիմպիական կրակը սկսեց իր ճամփորդությունը

    08.10.2013| 11:44
    Կիրակի օրը, նախագահ Պուտինի ձեռամբ, Մոսկվայում տրվեց օլիմպիական կրակի էստաֆետի մեկնարկը: Մինչև Սոչի հասնելն այն օլիմպիական խաղերի մեկնարկին մնացած 123 օրում կկտրի մոտ 65 հազար կիլոմետր ճանապարհ` լինելով ռուսական տերության բոլոր տարածաշրջաններում: Այսպես ռուսները կփորձեն աշխարհին ավելի տեսանելի ու ճանաչելի դարձնել իրենց երկիրը:
  • Կլիչկոն պահպանեց  չեմպիոնական գոտին

    Կլիչկոն պահպանեց չեմպիոնական գոտին

    08.10.2013| 11:42
    Ռուսների կողմից այնքան երկար սպասված Վլադիմիր Կլիչկո-Ալեքսանդր Պովետկին մարտը վերջապես կայացավ: Կլիչկոների մասնակցությամբ սա երկրորդ մրցամարտն էր Մոսկվայում (անցած տարի այստեղ բռնցքամարտել էր աշխարհի բացարձակ չեմպիոնի եղբայրը), քաղաք, որը համառ փորձեր է կատարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի կենտրոններից մեկը դառնալու ուղղությամբ ու, կարծես թե, որոշակիորեն հաջողում է: Ինչ վերաբերում է բուն մրցամարտին, ուկրաինացու հետ հանդիպումում, թերևս, կրեմլյան երազողի կարգավիճակ պիտի ունենայիր ռուս մարզիկի հաղթանակին հավատալու համար, որքան էլ վերջինս WBA վարկածում կրում է աշխարհի չեմպիոնի մշտական տիտղոսն ու մինչ այս հանդիպումը չէր զիջել որևէ մեկին: