-
25.01.2013|
14:58
Կայացան Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Արտագնա խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ոչ-ոքի` 1:1 խաղաց «Բետիսի» հետ (առաջինում հաղթել էր 2:0 հաշվով) և երկու հանդիպման արդյունքով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը լինելու է «Սևիլյան»:
-
25.01.2013|
14:24
Երեկ ուշ երեկոյան կայացան Իսպանիայի գավաթի մեկ քառորդ եզրափակչի վերջին երկու` «Մալագա»-«Բարսելոն», «Բետիս»-Մադրիդի «Աթլետիկո» հանդիպումները, որով և որոշարկվեցին կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք ձեռք բերած մյուս երկու ակումբները: Հասկանալի պատճառներով երեկվա խաղերը տեղ չեն գտել նյութում, սակայն դա չի նշանակում, որ հրապարակումն աղքատ է հետաքրքրություն շարժող տեղեկատվությունից:
-
25.01.2013|
14:22
Մի շտապեք ուրախանալ կամ տխրել: Խոսքը Հայաստանի մասին չէ, թեպետ…
Թեպետի շարունակությունը բաց թողնենք, քանզի այն արծարծելու դեպքում բազմաթիվ խնդիրներ մեջտեղ կգան երկրին վերաբերող նույնքան բազմաթիվ անդրադարձերով, մինչդեռ մենք «չզբաղվել պոլիտիկա», ինչպես կասեր Շտեռլինգը հանրահայտ «Նվագախմբի տղաները» ֆիլմում:
-
25.01.2013|
14:15
Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտին է մոտենում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող խոշոր մրցաշարը: Սկսելով բավականին անհաջող (առաջին չորս տուրից հետո երեք ոչ-ոքի և մեկ պարտություն) մեր անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, այնուամենայնիվ, հիշեց, որ մի ողջ ազգ համակ ուշադրություն դարձած հետևում է իր մրցելույթին, ու նրա սպասումները չարդարացնելու իրավունք չունի:
-
23.01.2013|
20:13
Քիչ առաջ Վեյկ-ան-Զեեի մրցաշարի տասներորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կարեւորագույն հաղթանակ տարավ Հաո Վանգի նկատմամբ: Այժմ մեր գրոսմայստերի ակտիվում վեցուկես միավոր է, որը նվազագույնը հնարավորություն է տալիս պահպանել առաջատար եռյակում ունեցած դիրքերը: Մնացած պարտիաներն ընթացքի մեջ են:
-
23.01.2013|
15:18
Որ «Բարսելոնը» տղա թիմ է, չեմ կարծում, որ որեւէ մեկը կասկածում է: Որ «Բարսելոնի» տղաների հարսնացուներն այդ տղաների համար միայն տղաներ են բերում, սա էլ անվիճելի փաստ է:
-
22.01.2013|
22:41
Վեյկ-ան-Զեեի մրցաշարի իններորդ տուրում Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Էրվին Լ’Ամիի հետ: Առաջատար եռյակից ու նրան մերձ հետապնդողներից հաղթանակ տարավ միայն Մագնուս Կառլսենը, ում մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Հու Յիֆանն էր:
-
22.01.2013|
20:25
Այսօր կայացավ Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ու Դոնեցկի «Շախտյորի» հանդիպումը:
-
22.01.2013|
17:15
Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շարունակվող ավանդական խոշոր մրցաշարում իրեն վատ չի դրսևորում Լևոն Արոնյանը, ով, ի հակակշիռ առաջին չորս տուրում ձեռք բերած մեկուկես միավորի, երկրորդ չորսում վաստակել է երեքուկես միավոր:
-
22.01.2013|
12:32
Անցած շաբաթվա ֆուտբոլային Եվրոպայի ամենախոշոր իրադարձությունը, անշուշտ, Խոսեպ Գվարդիոլայի` «Բավարիայի» մարզիչ նշանակվելն էր: Մենք դրան անդրադարձել ենք, ընդ որում` բավականին հանգամանալից: Թվում էր` այս մասշտաբի իրադարձությունը միանգամայն բավական էր գոնե առժամանակ առանց լրացուցիչ սուր զգացողությունների ապրելու համար: Բայց ո՜չ: Գործեց ֆիզիկայից հայտնի օրենքը, որը մենք, հայցելով Նյուտոնի ներողամտությունը, պիտի բանաձևենք այսպես` ցնցումները բերում են հետցնցումներ: