-
22.01.2013|
12:31
Շաբաթ օրն Արգենտինայում ավարտվեց ֆուտբոլի Հարավային Ամերիկայի երիտասարդական (քսան տարեկաններ) առաջնության խմբային փուլը: Մրցաշարը, որ զուգահեռաբար ընտրական է աշխարհի առաջնության համար, չափազանց ծանր ընթացք ունեցավ աշխարհի գործող չեմպիոնների` բրազիլացիների, ինչպես նաև արգենտինացիների համար: Նրանք խմբայիններում համապատասխանաբար գրավել են հինգերորդ ու չորրորդ տեղերը, զրկվել այս տարի ամռանը Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:
-
22.01.2013|
12:30
Կիրակի Սանկտ Պետերբուրգում կայացել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի, Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի, ՌՖՄ-ի նախագահ Նիկոլայ Տոլստիխի, 2018-ին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման ու անցկացման կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինի մամուլի ասուլիսը, որտեղ առանցքային հարցերից է եղել ԱՊՀ առաջնության հնարավոր կազմակերպման հարցը:
-
22.01.2013|
11:56
Ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ հաղթող է դարձել Տիգրան Պետրոսյանը: Վերջին պարտիայում նա սևերով ոչ-ոքի է խաղացել Ավետիք Գրիգորյանի հետ և, հավաքելով յոթ միավոր, միանձնա գլխավորել աղյուսակը:
-
21.01.2013|
02:20
Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող մրցաշարի ութերորդ տուրում հաղթանակ տոնելով աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանի նկատմամբ` Լևոն Արոնյանը հավաքեց հինգ միավոր ու երրորդ-չորրորդ հորիզոնականներն է կիսում Հիկարու Նակամուրայի հետ:
-
19.01.2013|
23:03
Վեյկ-ան-Զեեւ մրցաշարում հինգերորդ տուրում Արոնյանից կրած պարտությունից հետ Պետեր Լեկոն մոբիլիզացրեց ուժերն ու փորձեց ճակատամարտ տալ մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենին, սակայն տեւական ընթացք ունեցած դիմակայությունն ի վերջո ավարտվեց ոչ-ոքի:
-
19.01.2013|
02:16
Նախորդ տուրում Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Լևոն Արոնյանը պահպանել էր մրցակցային անհաշտ ոգին: Այս անգամ նրանից պարտության դառնությունը ճաշակեց Պետեր Լեկոն:
-
18.01.2013|
14:10
Զանգվածային լրատվամիջոցների կողմից վերջապես վերջ կտրվի հավաստի աղբյուրները վկայակոչելուն ու «Բարսելոնի» զարմանահրաշ նախկին մարզչին համաշխարհային ֆուտբոլի այս կամ այն գրանդ ակումբի ղեկակալ նշանակելու անվերջ հավաստվող ու հերքվող տեղեկություններին: Իր հերթին Գվարդիոլան այսուհետ պարտադրված կլինի հրաժարվելու արձակուրդն անորոշ ժամանակով շարունակելուց, քանզի, նոր մրցաշրջանից սկսած, ամբողջ երեք տարով «ամուսնացել» է բունդեսլիգայի ամենահարուստ ու հանրահայտ «հարսնացուի»` «Բավարիայի» հետ:
-
18.01.2013|
14:09
Եվրոպական ֆուտբոլային առաջատար տերությունների ներքին առաջնությունների կողքին ոչ պակաս հետաքրքրությամբ են դիտվում նաև գավաթային հանդիպումները: Դրանց մի մասն առավել քան մոտեցել է ավարտական փուլին, մյուս մասը դանդաղ ընթացք է հավաքում:
Արագ ընթացք ունեցողներից են Իսպանիայի ու Իտալիայի գավաթի համար մղվող հանդիպումները:
-
17.01.2013|
22:00
Վեյկ-ան-Զեեի մրցաշարի այսօրը հաջողակ էր Lեւոն Արոնյանի համար: Հանդես գալով սև խաղաքարերով` մեր գրոսմայստերն առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ (մրցակիցը քսանչորսերորդ քայլից հետո կանգնեցրել է ժամացույցը)` ունեցած միավորներով հասնելով հիսուն տոկոսանոց արդյունքի:
-
16.01.2013|
23:47
«Մենք խիստ գոհ ենք, որ ձեռք բերեցինք մարզչի, ում ունենալուն հավակնում էին Եվրոպայի շատ գրանդ ակումբներ», -սրանք անցյալի ֆուտբոլային վառ աստղերից մեկի, «Բավարիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեի խոսքերն են: