-
10.06.2012|
03:57
Մինչ ֆուտբոլի Եվրոպայի մեկնարկած առաջնությունը զարմացնում կամ հիասթափեցնում է իր անակնկալներով` դառնալով ֆուտբոլային տոնահանդեսի խոշորագույն հանդիսություն, ի դեմս Բրազիլիա- Արգենտինա դիմակայության, իր երկգագաթ գոյության մասին հիշեցրեց լատինաամերիկյան ֆուտբոլը:
-
10.06.2012|
03:30
Կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի այնքան երկար սպասված մարտերից մեկը: Վեց քաշային կարգերում WBO վարկածով աշխարհի չեմպիոն դարձած, կիսամիջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակեաոյին այս անգամ ձեռնոց էր նետել առաջին կիսամիջինում նույն վարկածով աշխարհի չեմպիոն Թիմոթի Բրեդլին:
-
10.06.2012|
00:54
Մահվան խմբի երկրորդ զույգը կազմած Գերմանիայի ու Պորտուգալիայի ընտրանիների հանդիպումում ծավալվեց դրամատիկ, լարված ֆուտբոլ: Ի հաշիվ յոթանասուերկուերորդ րոպեին Մարիո Գոմեսի խփած գոլի, գերմանացիներն ի վերջո շահեցին խաղը, սակայն այնպես չէր, որ միանշանակ կարելի էր ասել, թե պորտուգալացիներն արժանի էին պարտության:
-
10.06.2012|
00:48
Հոլանդիա-Բելգիա հանդիպումով Եվրոպայի առաջնությունն այսօր հասավ նաև մրցաշարի մյուս կազմակերպիչ երկիր` Ուկրաինա: Խաղը սկսվեց հոլանդացիների գրոհներով, սակայն առաջինն արդյունքի հասան դանիացիները:
-
10.06.2012|
00:42
Միխաիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպեց Եվրոպայի 2009 թվի չեմպիոն Եվգենի Տոմաշևսկու հետ: Քսանհինգերորդ քայլում կողմերն եկան համաձայնության, պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
-
09.06.2012|
07:22
Գործնականում արդեն ուրբաթ օրվանից աշխարհի թիվ մեկ թենիսիստուհու կարգավիճակում Մարիա Շարապովան «Ռոլան Գարոսի» խաղարկության եզրափակչում հանդիպեց մրցաշարի սենսացիա ճանաչված իտալուհի Սառա Էրանիի հետ: Խաղը տևեց երկու սեթ: Երկուսում էլ անվիճելի էր ռուս թենիսիստուհու առավելությունը (6:3, 6:2):
-
09.06.2012|
00:23
Եվրոպայի ֆուտբոլի առաջնության առաջին օրվա երկրորդ խաղում հանդիպեցին Ռուսաստանի ու Չեխիայի ընտրանիները: Արդեն 15-րդ րոպեին ռուսների սրընթաց հարձակումն ավարտվեց դարպասի գրավմամբ:
-
08.06.2012|
11:30
Երեք սեթում կոտրելով Ռոջեր Ֆեդերերի դիմադրությունը (6:4, 7:5, 6:3)` Նովակ Ջոկովիչն իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ` իրավունք նվաճելով եզրափակչում ուժեղագույնի կոչումը վիճարկել Ռաֆայել Նադալի հետ:
-
08.06.2012|
11:06
Լեհաստան-Հունաստան մեկնարկային հանդիպման 17-րդ րոպեին հաշիվը բացեց լեհ Ռոբերտ Լևանդովսկին` իր թիմին ոչ միայն մղելով առաջ, այլև դառնալով Եվրոպայի առաջնության անդրանիկ գոլի հեղինակ:
-
08.06.2012|
09:45
Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի մրցաշարը հաղթանակով սկսեց Լևոն Արոնյանը: Մրցակիցը` Հիկարու Նակամուրան, որքան էլ փորձեց դուրս գալ ծանր վիճակից, այդուհանդերձ չհաջողեց: