27.05.2012|
13:46
Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրում երեկ Դիլիջանի «Իմպուլսը», հյուրընկալելով «Փյունիկին», 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Այսօր կայացած խաղերում «Արարատն» Աբովյանում նույն հաշվով պարտվել է «Միկային»: «Բանանց»-«Գանձասար» խաղում առավելության են հասել կապանցիները (0:1):