Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
27.11.2009 | 00:00

...թե նախկին և ներկա իշխանությունները ներկայացնող որոշակի ուժեր փորձում են համոզել Գագիկ Ծառուկյանին` հանդես գալ կոալիցիոն կառավարության քվոտաների վերաբաշխման նախաձեռնությամբ։ Այն բանից հետո, երբ դաշնակցությունը դուրս եկավ կառավարող կոալիցիայից, իսկ ՀՀԿ-ն սկսեց ընդլայնվել, հանրապետական նախարարների թվակազմը էապես ավելացավ գործընկեր կուսակցությունների համեմատ։ Մասնավորապես, կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո ՀՀԿ-ն ունի յոթ նախարարական պորտֆել, մինչդեռ «Օրինաց երկիրը» և ԲՀԿ-ն` չորսական։ Այս «անհամաչափությունը» պահպանվում է առայսօր։

Դիտվել է՝ 5029

Մեկնաբանություններ