Փա՜ռք Քեզ, Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը:
Տե՛ր, մեզ խաղաղության ճանապարհներով առաջնորդիր:
Տե՛ր, ուղղիր ու առաջնորդիր մեր և բոլոր հավատացյալների հոգիները՝ արդարության ճանապարհով գնալու դեպի հավիտենական կյանք։ Ամեն:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց իմ սրտի աչքերն ու ականջները, որպեսզի լսեմ Քո կամքը: Հավատում եմ, Տե՛ր, որ կլուսավորես իմ սիրտը, որովհետև Դու ողորմած Աստված ես:
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգևներն ես տալիս բոլորին:
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...