-
07.03.2014|
11:21
Ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր ներկայացնում է հայ ակնառու կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ մասնակցությամբ՝ Ծովինար Հովհաննիսյանի (քանոն), Սիրանուշ Գասպարյանի (սոպրանո), Սարգիս Աղամալյանի (տենոր): Կհնչեն Արամ Սաթունցի, Աշոտ Սաթյանի և Արամ Սաթյանի ստեղծագործություններից։
-
06.03.2014|
16:05
2014թ.-ի մարտի 6-ն ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մասնակցեցին մի արարողության, որը նշանավորում էր հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնը, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ներկա էին փակման արարողությանը:
-
06.03.2014|
13:33
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պատրաստ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախապատրաստական աշխատանքները սկսելուն՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի բացման ժամանակ:
-
06.03.2014|
13:28
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ.
-
06.03.2014|
12:33
Երեկ Փարիզում կայացել է համաժողով` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Արևմտյան դիվանագետները առաջարկել են Ուկրաինա -ՌԴ բանակցությունների համար միջազգային աջակցության խումբ ստեղծել:
-
06.03.2014|
11:15
Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պտմվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։
-
05.03.2014|
16:33
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր այցելուներով։ Այստեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։
-
05.03.2014|
16:21
Լեհ թատերական ռեժիսոր Քրիստիան Լյուպան հրաժարվել է այս շաբաթ Ռուսաստան կատարելիք ստեղծագործական այցից` ի նշան բողոքի Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման դեմ:
-
05.03.2014|
13:55
«Սխալ հարցումը չի կարող ճիշտ կամ օգտակար պատասխան ունենալ, իսկ ճիշտ հարցման սխալ պատասխանը նույնիսկ կարող է օգտակար լինել»: Այս մոտեցումն է «Ազատ Ֆորում» ծրագրի հիմքում, որը մեկնարկում է այսօր, «Էոն» ակումբում:
-
04.03.2014|
19:21
Այսօր «Մեդիա» կենտրոնի հյուրասրահում «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Ուկրաինա. զարգացումները Ղրիմում» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ «Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ»։